Պետությունը լուռ է. բանակցությունները վարում է Գորիսի համայնքապետը

12/05/2021 15:00
Պետությունը լուռ է. բանակցությունները վարում է Գորիսի համայնքապետը

Ըստ շրջանառվող տտեղեկությունների, թշնամին  հարձակում է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ուղությամբ և գրավել մեկ դիրք։ Զոհեր չկան, վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ու հայկական կողմը ունի վիրավորներ։
ՀՀ ՊՆ-ի եւ Գենշտաբի կողմից անտեսվում են լրատվամիջոցների հարցումներն ու զանգերը: Միայն տեղեկություններ ունենք, որ այս պահին ռուս սահմանապահների և ադրբեջանցիների հետ բանակցություններ է վարում   Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
Ըստ տեղեկությունների, ռուս սահմանապահները ծանր ռազմական տեխնիկա ու մարդուժ են արագ տեմպերով տեղափոխում Գորիս խոշորացված համայնքի այս հատվածները։ Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր։