Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին»

11/05/2021 10:15
Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին»

Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին»
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը երեկ օրենքի ուժով ցրվեց:
Հայաստանում գործող կուսակցությունները, ձևավորված դաշինքները պաշտոնապես սկսում են Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց կազմակերպչական աշխատանքները:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն և դաշինք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում պետք է ունենան Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդի, ասել է թե՝ Վարչապետի իր թեկնածուն: 
Մենք, որպես Ազգային Քրիստոնյա կուսակցություն, համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ Վարչապետը պարտադիր պետք է համապատասխանի ներքոնշյալ չափորոշիչներին․
1) Պարտադիր մասնակցություն ունեցած լինի նորանկախ Հայաստանի           30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած արցախյան (1992-1994թթ.), ապրիլյան (2016 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը) և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմներին, կամ էլ այս պատերազմներից գոնե վերջինին (որ պատերազմին, որ վայրում և որ ժամանակահատվածում և ինչ կարգավիճակով է նա մասնակցել):
2) Պետական կառավարման համակարգում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ունենա(սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև այսօր՝ որևէ ժամանակահատվածում աշխատած լինի պետական կառավարման համակարգում), և երբեք որևէ կապ ունեցած չլինի որևէ չափի կոռուպցիոն գործունեության, և կաշառակերության հետ:
3) Կրողը լինի ազգային արժեքների, այն է՝ լինի ավանդական ընտանիքի արժեքները կրող, լինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր՝ մերժելով բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները:
4) Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգը ոչնչացնող միացյալ արևմուտքի հետ:
Հայաստանի Վարչապետի այն թեկնածուն, ով չի համապատասխանում վերոնշյալ բոլոր չափորոշիչներին,  երբեք չի կարող հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին, ասել է թե՝ չի կարող լինել Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝  Խաչիկ Ասրյան
Хачик Асрян: «Кто может претендовать на пост следующего премьер-министра Армении»
Вчера  в силу закона было распущено Национальное Собрание РА.
Действующие в Армении партии и сформированные блоки официально начинают свою организационную работу для участия во внеочередных выборах в Национальное собрание.
Партия «Армянские Орлы. Единая Армения» убеждена в том, что каждый гражданин Республики Армения, каждая партия, занимающаяся политикой, каждый блок в  Армении, во внеочередных выборах в Национальное Собрание, должна иметь лидера Армении и Армянского народа, то есть своего кандидата в премьер-министры. 
Мы, как Национально-Христианская партия, убеждены, что следующий премьер-министр Республики Армения должен соответствовать следующим критериям:
1) В течение 30-летней истории новой независимой Армении должен иметь обязательное участие в   войнах  за защиту и безопасность Армении, Арцаха, Армянского народа:  (1992-1994 гг- Арцахская.), ( 2 апреля - 15 апреля 2016 г.- апрельская), 2020 год – сентябрьская - октябрьская -ноябрьская, в или, хотя бы в  последней  из этих войн (в какой войне, в каком месте, в какой период, в каком качестве он участвовал).
2) Иметь как минимум 5-летний опыт работы в системе государственного управления (с 21 сентября 1991 г. по сегодняшний день, работал бы в системе государственного управления), и никогда не имел бы никакого отношения к коррупции.
3) Быть носителем национальных ценностей, то есть быть носителем ценностей традиционной семьи, быть верующим в Армянскую Апостольскую Святую Церковь, отвергая всякого рода порочные, извращенные явления.
4) В течение 30 лет в истории новой независимой Армении  должен иметь объявление о том, что внешняя политика Армении должна быть осуществлена только с многовековым другом армянского народа,  с единственным стратегическим союзником Армении, с Российской Федерацией.  В течение всего этого времени не должен иметь ничего общего с объединенным западом, уничтожающим Армению и армянский народ.
Кандидат в премьер-министры Армении, не отвечающий всем вышеперечисленным критериям, никогда не сможет претендовать на пост следующего премьер-министра Армении, иными словами, он не может быть лидером Армении и армянского народа.
Председатель партии «Армянские Орлы. Единая Армения» Хачик Асрян