Արամո՛ ջան, արժանապատիվ հայությունը քեզ հետ է...

07/05/2021 18:19
Արամո՛ ջան, արժանապատիվ հայությունը քեզ հետ է...

Բայց որքան տգետների նախիր է շրջապատում գործող թրքամոլ իշխանություններին, այնքան համոզվում ես, որ այս նախիրը բարոյազուրկ է ամեն ինչում։ Կարդալով որոշ քննադատական խոսքեր Արամոյի հասցեին, որոշեցի մի քանի դրվագով անրադառնալ Արամոյի գործունեությանը։
Նվագել է «Արևիկ» մանկական համույթում։ 1986-1992 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգիչ և թմբկահար, 1993-1997 թթ.՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար։ 1998 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։
Խաղացել է թատերական ներկայացումներում «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք», «Մեր բակը», Սալեմի «Վոդկա լիմոն», Ռուդակովի «Գնչուհին» և այլ ֆիլմերում։
1989 թ. Յուրմալայի երաժշտական մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, իսկ քննադատող Ժեխ մի տեղ կարող ես նշել քո և նիկոլիդ ձեռքբերումը։ Դուք քննադատում եք մշակույթի գործիչին, որը ձեր իսկ փոխարեն չի ընդունում հայրենիք դավաճանած, Արցախ հանձնող, բազմաթիվ զոհեր տված և գերիներին բախտի հույսին թողած դավաճաններին։ Անասուններ բոլորն էլ մասնակցել են հեղափոխությանը, բայց դա չի նշանակում, որ Քոչարյանին, Հերոս գեներալներին պետք է ձերբակալեին սուտ, անհիմն մեղադրանքներով, դա չի նշանակում երկիրը ղեկավարել սեփական զրո կետից և զրոյացնել ամեն ինչ, Եռաբլուրը՝ եռապատկել, հանձնել պարզապես քմահաճույքի համար Շուշին և այն․․․
Արամոն ունի այնքան հարգանք և պատիվ իր հայրենիքում և հայրենիքից դուրս, որ հաստատ ձեր քոմենթները կարդացողները, ձեր իսկ մասին կարծիք կկազմեն , որպես տգետի, որ դուք չունեք ձեր իսկ հարազատ ընտանիքում։ Երբ լսում էի Արամոյի ,, Երանի ՛՛ երգը, պարզապես երանի եմ տալիս, որ օր առաջ Հայաստանը ազատվի չարիքից, թուրքից ու այլասեռումից․․․
Հ․Գ․ քոմենթներում տեսա բազմաթիվ ծանոթների, որոնց մի մասին լավ ճանաչում եմ , որ գոմից անցում են կատարել Եվրոպա, այն էլ 2019-2020թթ։ Հարց՝ ինչի համար եք լքել ձեր գելխեղդին․․․պարզապես զզվելի եք , շատ զզվելի, քննադատելուց տեսեք թե ում համար ինչ եք գրում ՝ թշվառներ։ Արցախյան պատերազմի օրերին Արցախում Արամոյի եղբայրը՝ Աշոտը գտնվում էր ամենածանր, թեժ վայրերում, պարզապես գովազդվելու կարիք երբևէ չի ունեցել պանթուրքիզմի ջատագովներ։
Արամո ջան արժանապատիվ հայությունը քեզ հետ է, մենք մեր մշակույթը և մշակույթի Հայ գործիչներին սիրում և հարգում ենք․․․

Գրիգոր Ղուկասյան