Գերիների հարազատները՝ քայլածների ահուսարսափը

09/04/2021 16:39
Գերիների հարազատները՝ քայլածների ահուսարսափը

Ըստ գյումրեցիների, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը իր տանը, գրեթե, չի գիշերում։ Քաղաքում պատմում են, որ շիրակցի ռազմագերիների հարազատներից խուսափելով, օրը մի ծանոթ-բարեկամի տանն է քնում, որպեսզի չերեւա գերիների ծնողներին։

-Ասելիք ու անելիք չունի, երես չունի, որ հանդիպի ի՞նչ ասի: Մի քանի յուրայինի հանձնարարել է, որ ֆեյսբուքում յուրաքանչյուրը մի քանի էջ բացի ու իր գովքն անի:

Հ․Գ. Օրերս էլ, մինչեւ կառավարության շենքի առաջ ցույց կազմակերպելը, երբ ռազմագերիների հարազատները մարզպետարան են գնացել եւ մարզպետ՝ Հովհաննես Հարությունյանին խնդրել, որպեսզի զբաղվեն իրենց երեխաներին ետ բերելու խնդրով, մարզպետը նրանց ասել է սպասեք գնամ զանգեմ Նիկոլին տեսնեմ ինչ է ասում, գամ ձեզ ասեմ։
-Իբրեւ գնաց Նիկոլին զանգելու, էն էլ իմացանք, որ մարզպետարանի չոռնի խոդով փախել էր, էն գնալն էր, որ գնաց,- դժգոհում են գերիների հարազատները։