Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)

09/04/2021 14:28
Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)

Մեդիապորտ տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել որտեղ երևում է, որ ՊՆ ղեկավարությունը էվակուացվում է ուղղաթիռով։
Հիշեցնենք, որ անհետ կորածների և գերիների հարազատներն ամբողջ գիշեր ՊՆ-ի դիմաց ենք անցկացրել: Այդ ընթացքում ո՛չ ԳՇ պետը, ո՛չ պաշտպանության նախարարը, լինելով շենքի ներսում, չեն մոտեցել նրանց:
Հարազատների պնդմամբ՝ առավոտյան ՊՆ ղեկավարությունն էվակուացվել է ուղղաթիռով։
Երեկ «Էրեբունի» օդանավակայանում մինչև ուշ գիշեր անհետ կորած զինծառայողների հարազատներն էին հավաքվել՝ սպասելով, որ գերիների խումբ է վերադառնալու Ադրբեջանից, սակայն ինքնաթիռը Բաքվից դատարկ ժամանեց Երևան։

ՊՆ-ի պաշտոնյաներին են ուղղաթիռով էվակուացնում. էս եք դուք, «տղերք»՝ ձեր ՊՆ նախարարով ու ԳՇ պետով հանդերձ. լոպազ, լափառոշ ու վախկոտ