Դպրոցի այգին` կռվախնձոր, կհաջողվի՞ տնօրենին այն դարձել արոտավայր

01/02/2017 00:11
Հայկական Ժամ-ի խմբագրություն են դիմել Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչները` տեղեկացնելով, որ համայնքի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի մերձակա 6000 մետր հողատարածքը, որն մշակվում է դպրոցի տնտեսվար Կարո Մանուկյանի կողմից,  դարձել է կռվախնձոր տնտեսվարի եւ դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանի համար։ Վերջինս, Արմավիր քաղաքի բնակչուհի է եւ մոտ մեկ տարի է ինչ Լուկաշինում ստանձնել է տնօրենի պաշտոնը։ Կարո Մանուկյանը մոտ 25 տարի աշխատում է դպրոցում եւ տնտեսվարի աշխատանքներին կից վարձակալական հիմունքներով, տարիներ շարունակ մշակել է վերը նշված հողակտորը եւ տարեկան 60.000 ՀՀ դրամ փոխանցել դպրոցի  արտաբյուջե։ Իսկ տնօրեն Արմինե Պետրոսյանի աշխատած ժամանակահատվածում Կարոն, ինչպես ինքը վստահեցրեց դեռ գումար չի փոխանցել դպրոցի բյուջե, պատճառաբանելով, որ բերք չի ստացել։ Դպրոցամերձ հողակտորում կան մոտ 40 պտղատու ծառներ, իսկ մնացած տարածում առվույտ են աճեցնում։ Ըստ մեր աղբյուրի, դպրոցում վերջերս սկսվել է լարվել տնօրենի եւ տնտեսվարի փոխհարաբերությունները, քանի որ Արմինե Պետրոսյանը Կարո Մանուկյանից որպես եկամտավարձ պահանջել է 100.000 դրամ վճարել արտաբյուջե եւ իր անձնական շահերի համար հողատարածքում պահել անասուններ, ինչը ձեռնտու չի եղել տնտեսվարին։ Ներկայացրած  պայմանները զայրացրել է նաեւ տնտեսվարի կնոջը այնքան, որ եկել դպրոց իր դժգոհությունը հայտնելու, ինչը չի վրիպել դպրոցի աշխատակիցների եւ աշակերտների ուշադրությունից։ Տնօրեն Արմինե Պետրոսյանը լսելով մեր այցի նպատակը նախ հայտարարեց։ -Ո՞վ է բողոքել, հիմա կզանգեմ ցանց կիմանամ, կանչեք տնտեսվարին եւ կոլեկտիվին հարցրեք։  Եթե հողատարածքում անասուններ են արածել, ապա դրանք իմ անասունները չեն, ես չեմ պարտադրել տնտեսվարին ոչինչ, անասուն չկա հիմա, գոմն ա, կարող ա էդ մարդը պահում է իր համար, անասնագոմը ցանկապատի այն կողմն է դպրոցի տարածքում չի։ Կարող է ցանկապատի անմխիթար վիճակի պատճառով գյուղի անասունները մտնեն այգի, ուրեմն դրանք ի՞մն են։ Էս մարդը (ցույց է տալով տնտեսվարին) շարունակում է մշակել հողակտորը։ Էստեղ անասնապահությամբ չենք զբաղվում։ Ես զրուցել եմ Կարոյի հետ, գիտեմ, որ նա եկամուտ չի ստացել, եթե ստացած լիներ, ապա պետք է վճարեր, բայց մենք զրուցել ենք, հարցին բանավոր համաձայնության ենք եկել, եթե ես պարտադրող լինեի, ապա Կարոն մինչեւ դեկտեմբերի 31 պետք է մարած լիներ այդ պարտքը։ Լրագրողիս այն հարցին, թե, անցյալ տարվա պարտքը կգումարվի՞ եկող տարվա վարձավճարին, տնօրենը չցանկացավ պատասխանել` խուսանավելով ու կրկնելով, որ եկամուտները դպրոցի արտաբյուջե կմուտքագրվեն, Ապա լրագրողիս հուշում, որ հնարավոր է, որ այս թեմայով ոչ մի հրապարակում չտալ եւ մոռանալ այս պատմության մասին: Ի դեպ, տնօրենի եւ տնտեսվարի խոսքերով, դեռ հայտնի չի, թե գարնանը ով կմշակի հողատարածքը, քանի որ որպես լրացուցիչ եկամտի աղբյուր այգին, պտղատու ծառների առվույտի  մշակմամբ եւ անասնապահությամբ կապահովվի նաեւ դպրոցի  լրացուցիչ ծախսերը։ Տնօրեն ասաց նաեւ, որ վարձակալական հողակտորի հարցի քննարկմանը ներկա են եղել  դպրոցի խորհրդի 8 անդամները, որոնց թվում են նաեւ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը եւ դպրոցի խորհրդի նախագահ  Գեւորգ Գեւորգյանը, վերջինս մարզպետարանի  ՏԻՄ բաժնում է աշխատում, որպես ֆեդերալ կառույցների համակարգող պաժնի պետ։ Գյուղում այս թեմայով զրույցներում, մարդիկ պատմում էին, որ հիշում են նախկին ԽՍՀՄ-ի տարիներին դպրոցն էր վճարում այգեպանի հաստիքը զբաղեցնող տնտեսվարին, այլ ոչ թե միանձնյա տնօրենների տիրապետության տակ թողնում հսկայական  կառույցների ֆինանսական ծախսերն ուտարածքները։ Մարդիկ հիշում են անցյալն ու ուսերը վեր քաշելով զարմանում, թե այս ինչքան է երկիրը գլորվել ցած, որ անգամ դպրոցի բակն ու այգին են դարձրել բիզնես կետ:  

Հերմինե Մանուկյան