Նիկոլականներ՝ ցնծածեք. Բաքուն պահանջում է ադրբեջանական հայտարարել Կոնդը և Երեւանի "Կապույտ մզկիթ"-ը (լուսանկարներ)

05/07/2022 22:57
Նիկոլականներ՝ ցնծածեք. Բաքուն պահանջում է ադրբեջանական հայտարարել Կոնդը և Երեւանի "Կապույտ մզկիթ"-ը (լուսանկարներ)

Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի Կոնդ թաղամասը հայտարարել "Թեփեբաշի" և այն հայտարարել ադրբեջանական... Զուգահեռ, մի խումբ գործիչներ պահանջում են այլևս իրանական չհայտարարել Երևանի "Կապույտ մզկիթ"-ը և այն ևս կոչել ադրբեջանական...

Ի դեպ, պաշտոնական Բաքուն պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որպեսզի վերջինս Հայաստանին մեղադրի "իրականացվող մշակութային ցեղասպանության մեջ"...
Մեծ հավանականությամբ Բաքվի ցանկությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկատարի, քանի որ Երևանի թրքամետ իշխանությունը "ժամանակ" չունի հայապաշտպանությամբ զբաղվելու...
Նիկոլին երկրպագող զանգվածին, կապիտուլյանտ հողատուին պաշտող ժեխին և թփիրին առաջարկում եմ ցնծալ և ուրախանալ Ադրբեջանի այս պահանջների կապակցությամբ, քանի որ Ալիևն արդեն մտավ նաև Երևան...

Թրքամոլ "անասուններին" էլ առաջարկում եմ ադրբեջանական, թուրքական և, ինչպես իրենք են մկկում՝ "CCCP"-ի քարտեզներով և տվյալների համաձայն "ապացուցել", որ ինչպես մինչև հիմա են "ապացուցել", որ Շուշին, Շուռնուխը, Տիգրանաշենը, Բերձորը, Կովսականը, Վարանդան և այլ պատմական հայկական տարածքներն են թուրքերինը, Երևանը ևս ադրբեջանցիներինն է և վե՛րջ...

Գագիկ Համբարյան