Քաղաքացի․ «Հայն իր տունը երբեք այսպես զանգվածաբար չէր լքել»

03/07/2022 20:19
Քաղաքացի․ «Հայն իր տունը երբեք այսպես զանգվածաբար չէր լքել»

Լոռվա մարզի Տաշիր  խոշորացված համայնքում, աշնանը սպասվող ՏԻՄ ավագանու համամասնական ընտրությունների են պատրաստվում։ Տաշիրցիների խոսքերով իրենց համար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավելի  կարեւոր են, քան խորհրդարանական ընտրությունները։

Իրենց կարծիքը հիմնավորելու համար քաղաքացիները պատմում են, որ դժգոհ են խորհրդարանում աշխատող պատգամավորների աշխատանքից եւ իրենց՝ վստահության քվե տվող մարդկանց հանդեպ անտարբերությունից։
-Էսքան ժամանակ, որ դեպուտատ ենք ընտրել, ո՞ր մեկն է եկել քաղաք մեր հետ հանդիպելու, ո՞ր մեկ անգամ էլ մտածենք, թե ընտրություն երբ կլինի գնանք կարգին մարդու ընտրենք։ Քանի անգամ ենք հոր խերու գնացել՝  ընտրել, բայց էդ ընտրածներից հետո ինչ-որ բա
՞ն է փոխվել մեր կյանքում, էլի մնացել ենք նույնը, մենակ մեր հոգսերով ու գործերով։ Էսա նորից համայնքապետ ենք ընտրելու, ի՞նչ են անելու, եկեք մեր գյուղի ճանապարհների փոսերը տեսեք, ամեն մի փոսի մեջ մի քար են քցել ումի բուռ ավազ։ Մեկա ում էլ ընտում ենք, իրենք  հարստանում են ժողովրդին էլ թողում են չոր-չոր, էդպես չի՞։ Էսա էլի ընտրություն է, կգան ամեն մեկի գրպանը 5000 դրամ կդնեն, կամ բրինձ, մակարոն կտան կընտրվեն,-դժգոհում է Միխայիլովկա գյուղի բնակիչ Ա․-ը։

Քաղաքացուն ուղղված հարցին, թե ենթադրյալ ընտրակաշառքին դեմ չե՞ն գնա  տաշիրցիները, վերջինս անկեղծ պատասխանեց․
-Որ տունդ են մտնում սեղանից մի յաշիկ դնում, կամ փողը, որ դնում են գրպանդ, դե էդ պահին մարդ ես փող է պետք գալիս, ծախսում ես ու ստիպված գնում ես ընտրես։ Մեր կյանքում ոչ մի բան էլ չի փոխվել, ոչինչ, մենք ընտրում ենք իրենք վայելեն պետության փողերը։ Ժողովրդի համար ինչ են անում, մի տրանսպորտն ինչա, որ չեն կարգավորում, որ քանի գյուղ անցնելով գալիս ենք քաղաք կադաստրի ու ուրիշ կառուցների հարցեր լուծենք։ Բա մեղք չե՞նք, ժամերով կանգնած արեւի ու ձյան տակ սպասենք, թե ինչ ավտոբուս կգա, տաքսու փողն էլ երկնքից չի ընկել, որ տաքսով ման գանք։ Սուտ բաներ են։ Համ էլ մեր տարածքում մարդիկ տները ծախում են գնում ուրիշ երկրներ ապրելու, տեսեք ինչքան լքված, կիսաքանդ ու ավեր տներ կան քաղաքում։ Քանդվում են, տեր եղնող չկա, թողել գնացել են։ Մի հատ ուժեղ երկրաշարժ լինի հողին կհավասարվեն։ Հայերի տները ոչ մի ժամանակներում  լքված չեն եղել,  մենակ փախեփախի տարիներին։ Իսկ հիմա՞, ման եկեք տեսեք, հատկապես մարզերում,  հարյուրավոր տներ կան, որ օր օրի ավերակի վերածվող, սրա մասին թող մտածեն, ոչ թե մի ընտրություն չսկսած, մեկ ուրիշ  ընտրություն նշանակեն,-ձեռքը անհույս թափահարում է տեղի բնակիչը։
Ի դեպ  Տաշիրի տարածաշրջանում աշնանը կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին ՔՊ ավագանու ցուցակը կգլխավորի Մեծավան միավորված համայնքի ղեկավար Արման Վարդանյանը։ Վերջինիս առաջադրումը զայրացրել է շատ ՔՊ-ականների, որոնք տեղեկացնում են, որ /Նագլի/ մականունավոր Ա․Վարդանյանը ինչպես Մեծավանում եւ սահմանակից համայնքներում, այնպես էլ Տաշիր քաղաքում եւ տարածաշրջանում  չի վայելում մարդկանց վստահությունն ու հարգանքը։
 -Ով էլ ընտրի Արմանին, պետք է ընտրի վարչապետի խաթեր, Պապիկյանն էլ թիկունքին կանգնած է։ Կամ ինչի՞ համար պետք է ընտրեն, որ ժողովրդի հողերին տիրացա՞ն,որ գյուղացուն թողեցին առանց խոտհարքերի ու արոտների՞, դրա՞ համար,-ավելացրին մարդիկ։
Հ․Գ Ընթերցողին տեղեկացնենք, որ Տաշիրում գործող քաղաքապետ՝ Էդգար Արշակյանի աշխատանքներից  առանձնապես գոհ չեն համաքաղաքացիները եւ մտերիմ ընկերները, որոնք ամեն անգամ առիթը բաց չեն թողնում բողոքելու նրանից։ Ըստ ընդդիմադիր քաղաքական հայացքների տեր տաշիրցիների, մի ընտրազանգված սպասում է, թե ինչ նոր դաշինքներ,  կուսակցություններ եւ թեկնածուներ կմասնակցեն առաջիկա ընտրապայքարին, որպեսզի իրենք էլ կողմնորոշվեն ընտրության հարցում։
Արմինե Հակոբյան