Շախ եւ Մատ՝ ֆուկի ելքով

02/07/2022 00:14
Շախ եւ Մատ՝ ֆուկի ելքով

Գրողը տանի` ո՞վ կպատկերացներ, որ գրեթե 150-ամյա պատմություն ունեցող կուսակցությանը կարելի կլինի երեք տարեկան երեխայի պես մատների վրա պարացնել։
Ըստ երևացող քաղաքական պանառամայի` քաղաքական պրոցեսների այս փուլում, փաստորեն, բոլորը մաքուր դուրս եկան, բացի Դաշնակցությունից, որ «անիմաստ» հարվածներ վերցրեց իր վրա, ինչը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա, մինչև ոտքի կկանգնի։
Այդքան էլ ասեցի, այդքան էլ հուշեցի, արդյունքում ինձ ներկայացրին հայրենիքի և դաշնակցության թշնամի։
Որ ճիշտն ասեմ` երբ ես երջանկահիշատակ Դանիելյան Էդիկի և նման պարկեշտ դաշնակցականների հետ շփվում էի` հիմնականում երիտասարդները, նույնիսկ երևի ծնված էլ չէին։
Սկզբից էլ պարզ էր, որ կեղծ օրակարգով ինչ֊որ շախմատային ուժեր, քաղաքական պրոցեսների այս փուլում, հե՛նց դաշնակցությանն են փուռը տալիս, որպես հիմնականում ռուսամետ ուժերի, և օպերացիան հենց դրա համար է նախագծված... Բայց դե չլսեցին, թեև այդքան էլ հուշեցի, որ պայքարի արդյունքը լինելու է զրո, տուժողն էլ լինելու է դաշնակն ու Ստեփանակերտում իր համար նստած ղարաբաղցին։
Դե, չլսեցին` չլսեցին։
Ընդհանրապես քաղաքականության մեջ, երբ քաղաքական մի որևէ ուժ դեռ չի ցանկանում իշխանություն վերցնել, կամ գտնում է, որ դեռ այդքան ուժ չունի, բայց ինչ֊որ իքս փուլերում էլ նպատակադրվում է իշխանությանը թուլացնել, քաղաքական այդ փուլում նպատակադրված փուռն է տալիս մեկ այլ` իրենից փոքր ուժի, և քաղաքական առումով այդ տերմինը կոչվում է ` «Ռասխոդնի մատերիալ», ու հենց այդպես էլ եղավ` դաշնակցությանը` որպես ռուսամետ ուժի, «ռասխոդ» տվեցին։
Իսկ ինչ մնում է իշխանությունը` խաղաղ ճանապարհով վերցնելուն, սպասեք մինչև 2026թ֊ը և կտեսնեք, թե նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը ոնց է դա անում` խելացի թիմով, մտածված և հաշվարկված քայլերով...
Առայժմ այսքանը։
Հ.Գ. «Ակելա պռամախնուլսյա, վամ նուժեն նովիյ վաժակ»։

Արմեն Արգինյան