«Կալբաս գողցող» ու «Ծիգռովկա» բուծած Սեդան կվարձատրվի

30/06/2022 11:55
«Կալբաս գողցող» ու «Ծիգռովկա» բուծած Սեդան կվարձատրվի

Սահմանադրական դատարանի դատավորի ՔՊ թեկնծուն Սեդա Սաֆարյանն է՝ Ստոպա Սաֆարյանի քույրը։
Փողոցում, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «բարձր» պահող, հասարակությանն առավել հայտնի՝ Կալբաս Նելլին եւ նմանատիպ Ծիգռովկաները, ովքեր փողոցում կոկորդ են պատռում ի պաշտպանություն Նիկոլի, ինչպես հայտնի է, հովանավորվում ու ուղղորդվում են Ստյոպա եւ Սեդա Սաֆարյանների կողմից։ Ըստ ՔՊ մեր աղբյուրի, ընտրված մի քանի կանայք ովքեր անգամ մշտական բնակության վայր չունեն, ժամանակավոր ապաստարան են գտնում Սաֆարյան ընտանիքի կողմից, եւ չնչին գումարների, կիսամաշ շորերի ու սննդի դիմաց հրապարակային ու փողոցային ելույթներ են ունենում։
Իր հերթին, Նիկոլն անպատասխան չի թողնում ծառայությունը՝ պաշտոններ բաշխելով քրոջն ու եղբորը։
2019թ-ին Ստյոպան նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ, իսկ Սեդան կդառնա Սահմանադրական դատարանի դատավոր։

Լիլիթ Սիմոնյան