Հանրայնացրու հանդիպման խոսակցությունը՝ պարզենք ով է դավաճանը

28/06/2022 20:40
Հանրայնացրու հանդիպման խոսակցությունը՝ պարզենք ով է դավաճանը

Նիկո՛լ, հերիք չի՞ դու այս ազգին ապուշի տեղ դնես քո` այս կամ այն դաշտում մխրճած արբանյակներով...
Հերիք չի՞ ստերով, պասերով օդ կերցնելով մեզ մատների վրա խաղացնեք` օրը մի գրիչ, օրը մի սպուտնիկ, օրը մի զադ։
Երկու անգամ գրել եմ և գրում եմ երրորդ անգամ` հուսալով, որ այս անգամ տեղ կհասնի։
Ձեր խաղերը պահեք Ձեզ, այ անբարոյականներ և ասեք իրականությունը։ Ինչ էլ պատմեք, ինչ էլ խոսեք, ինչ էլ բարբաջեք` միևնույնն է, որ ինձ նման մարդիկ չեն հավատում։
Հայտնի է, որ 2020թ֊ի հոկտեմվերի 9֊ին պատերազմում եղել է կտրուկ շրջադարձ և նույն օրը ՌԴ ղեկավարի կողմից եղել է պատերազմը կանգնեցնելու առաջարկ։
Փաստ է նաև, որ այս և պատերազմը շարունակելու և Արցախի կարգավիճակի հարցի և պատերազմի հետ կապված հարցերի շուրջ դու` այ մեխի գլուխ, հոկտեմբերի 11֊ին հանդիպել ես խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` ԲՀԿ, ԼՀԿ, Իմ Քայլ և հոկտեմբերի 12֊ին` արտախորհրդարանական ուժերի հետ` ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Հանրապետություն և մի քանի մարգինալ քաղ ուժերի հետ։
Ես` Արմեն Արգինյանս, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ հանրայնացնել նշված հանդիպումների ձայնագրությունները, որպեսզի իմանանք․ ով՝  ով է, ով
՝ ինչ է և որ հարցի շուրջ ինչ դիրքորոշում է հայտնել։
Միայն այդպես կիմանանք ազգի դավաճաններին։

Միայն այդ խոսակցությունից կպարզենք, թե ովքեր են եղել մեր դաշնակիցները։
Այ անբարոյական, հանրայնացրու ձայնագրությունը և թող ամեն մեկն իր քաղ ուժի` լավ, թե վատ դեմքը տեսնի։
Հանրայնացրու և թող փաստը տեսնենք, այլապես մնացածը դատարկ խոսակցություններ են։
Եվ, ընդհանրապես, ես տվյալ խոսակցությունից ինչու՞ պիտի օրը մի` Արամի նման անորակից մի պատառիկ լսեմ։

Արմեն Արգինյան