Ազատվելու համար պետք է գտնել իրական տիրոջը

27/06/2022 00:54
Ազատվելու համար պետք է գտնել իրական տիրոջը

Երեք տարի անց էլ մնում եմ նույն կարծիքին՝ Նիկոլից պրծնելու  միակ ձևը, դա նրա իրական տիրոջը և  ամենակարևորը` նրան բերողին գտնելն է։
Նիկոլին կարող է վերացնել միայն  նա, ով նրան բերել է, բայց իրական դեմքին է պետք գտնել և հենց վերջինիս է պետք հարվածել, այլ ոչ թե ում ուժը ում վրա պատում է...
Քանի դեռ  հանրության մի մասը գտնում է, որ սրան Լևոնը բերեց, մի մասը՝ Սերժը, մի մասը՝ Քոչարյանը,  Սորոսը, Լարիսը, Կրեմլը, մոսսադը, պոնչը, Միշիկը, Անգլիան  և  չգիտեմ՝ էլ ով և անկապ էներգիա է վատնում, սրան իշխանության իրական բերողը հանգիստ նստած ծիծաղում է, քանզի հենց այսպիսի վիճակն էլ իրեն ձեռք է տալիս։
Իսկ եթե գտնվի իրական տերը և ամբողջ հարվածներն ուղղվեն նրան, վերջինիս այլ բան չի մնում անելու, քան իր ձեռքով Նիկոլին վերացնելը, քանզի ինքն այլևս բացահայտվել է և նիկոլի՝ որպես քող կարիքը չունի...
Հիշեք՝ Զոհրաբին միայն Ռոսթամը կարող էր վերացնել... նա ով սրան բերել է, նա էլ միակ մարդն է, ով սրա դեմ լուրջ կոմպրոմատներ ունի...
Հարվածիր իրական կետին՝ բացահայտելով իրական տիրոջը, և նա իր ձեռքերով Նիկոլին կվերացնի... Միակ ցավալի բանը կլինի այն, որ հանրությանը շեղող բրիգադները կմնան անգործ...
Հ.Գ. Շատերը կարծում են, որ սրան բոլորով են բերել, իսկ իմ խորին համոզմամբ` բոլորով չէին կարող բերել։ Այո', բոլորը կարող  էին համաձայնություն տալ, բայց բերողը, որը նաև կոնտրոլ պետք է աներ, դա մեկը պիտի լինի։

Արմեն Արգինյան