Նիկոլազավր տնօրենը՝ Սևանից

27/06/2022 00:25
Նիկոլազավր տնօրենը՝ Սևանից

Անհերքելի ճշմարտություն է, որ Գեղարքունիքի Սևան քաղաքի դպրոցների նիկոլազավր տնօրեններն սարսափազդու են իրենց արժեհամակարգով։ Ցավոք, այս մարդիկ են կրթում Սևանի սերունդներին, ձևավորում նրանց, որպես հասարակության անդամներ։

Այսօր, անդրադառնանք նրանցից մեկին՝ Սևանի թիվ 3 դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանին։ Ի դեպ, ամուսնալուծված այս կնոջ տեգրներն ուժային կառույցներում ազդեցիկ պաշտոններ ունեն, որոնց անուները շահագործելով, տնօրենը տարիներ ի վեր, դպրոցում անարգել դրամահավաքությամբ է զբաղված։ Սևանի ոստիկանության մեր աղբյուրը հայտնում է, որ բազմիցս են սթափության կոչ արել տնօրենին՝ զգուշացնելով ծնողների հաճախակի բողոքների մասին, սակայն՝ ապարդյուն։

Մեկ անգամ արդեն մարզպետարանի կողմից արժանացել է խիստ նկատողության, սակայն սա էլ չի սթափեցրել ագահ տնօրենին։

-Ահ ու երկյուղ չունի, ի՞նչ կարող ենք ասել,-վստահեցնում է մեր զրուցակից ոստիկանը։

Ուսուցիչներից մեկն էլ պատմեց, որ մարզպետարանի կրթության պետի հետ սև գործեր է անում դպրոցում, կաշառքի դիմաց՝ ընդունելով ու ազատելով մանկավարժներից ոմանց։ Բնավորությամբ քծնող ու թեթևսոլիկ այս տնօրենն առաջինն էր ՀՀ –ում, որ 2018 թ-ին, Գնել Սանոսյանի առաջարկությամբ իր «գիրկն» առավ վարչապետ-Նիկոլին՝ Սևանի հասարակության և դպրոցականների ներկայությամբ ցուցադրեց լաքեյական բաց դաս՝ առ Նիկոլ։ Ապագա դասագրքերում, պատմության սև էջերում, թերևս ճիշտ կլիներ ներառել այս տիկնոջ օրինակը՝ որպես մատաղ սերունդ խեղողի։ Տեղաբնակ քաղաքացիները պատմում էին, որ դպրոցից հոսք կա այլ դպրոցներ։ Ծնողները հանում են իրենց երեխաներին ու այլ դպրոցում հաշվառում՝ գլուխներն ազատելով թալանչի տնօրենից։

-Խիստ հիասթափված ու վրդովված ենք դպրոցում տիրող արատավոր բարքերից, որը հրահանգվում է անձամբ տնօրենի կողմից։ Խասյաթով տվող է, լավ տալիս է իր շեֆերին, դրա համար էլ ինչ ուզում անում է՝ վախ չունի։ Բնավորությամբ կատվի է հիշեցնում, քսմսվելով ու շոյելով մարդկանց՝ սողոսկում է նրանց սրտերը, մտերմանում, ապա կաշառում ու անում այն, ինչն իրեն անձնական շահույթ է բերում։ Լուսինե Հովհաննիսյանը մայթերի կադր է, ոչ թե դպրոցի,-ասաց հուզված ծնողներից մեկը, ով շատ խնդրեց չհրապարակենք իր անունն, այլապես խնդիրեր կունենան երեխաները դպրոցում, մինչև կհանի իր որդիներին թիվ 3 դպրոցից։

Լ․Մարգարյան