Արձակուրդից չի՞ վերադառնա
26/06/2022 23:56

ՀՀ ԿԳՄՍՆ մեր աղբյուրը հայնում է մեր կայքին, որ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ՝ Կարեն Զազյանին ուղարկում են արձակուրդ՝ չվերադառնալու պայմանով։
Բանն այն է, որ Սևանի թիվ 4 դպրոցում տեղի ունեցած թրքական շքերթը հայ հասարակությանը շոկի մատնեց՝ ստանալով մեծ հնչեղություն, որտեղ ի ցույց դրվեց ուսուցիչ-տնօրենի իրական դերը սոցիալական միջավայրի կառուցման գործում։
Եթե սրան էլ գումարենք մարզի դպրոցների թշվառ ու անգործ վիճակն ու վարչության պետի կոռուպցիոն գործելաոճը, դպրոցների տնօրեններին հարկման դաշտ նետելն ու հակաազգային գործունեությունը մարզի կրթական ոլորտում՝ պատկերը կամբողջանա։
Քաջ գիտակցելով այս ամենի հետևանքը, ըստ մեր աղբյուրի, ՀՀ ԿԳՄՍՆ պատասխանատուները որոշել են ազատվել Կարեն Զազյանից, փուռը տալ վերջինիս՝ արձակուրդ ձևակերպելով։
Երիտասարդ վարչության պետը, անցյալ տարի, սրտի ինֆարկտ է տարել ու զգալով մոտալուտ խայտառակ պաշտոնազրկումը, իր մերձավոր շրջապատում անձամբ լուրեր է տարածում, որ իրեն ՀՀ ԿԳՄՍՆ-ում նոր գործ են տալու։
-Սա էլ նրա համար, որ մարզի դպրոցների տնօրենները չխրտնեն ու չդադարեցնեն իրեն ամսեկան մուծումները,-եզրափակում է մեր աղբյուրը։
Լուսինե Մարգարյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)