Քաղաքացու պահանջը բավարարվել է

24/06/2022 15:01
Քաղաքացու պահանջը բավարարվել է

Օրերս, HZHAM.am կայքում «Թրաֆիքի՞նգ մանկական զարգացման կենտրոնում» վերտառությամբ հոդվածի արձագանքը չուշացավ՝ FAMILY մանկական զարգացման կենտրոնի տնօրինությունը վճարել է Լ․Գ․-ի հասանելիք աշխատավարձը։
Ընթերցողին հիշեցքնենք, որ վերը նշված կենտրոնում առանց համապատասխան փաստաթղթերի, բանավոր հարցազրույցի կարգով աշխատողներին փորձաշրջան անցկացնելու համար աշխատանքի են ընդունում։ Ոմանց էլ մի քանի օր հետո տարբեր պատճառաբանություններով ազատում աշխատանքից առանց վարձատրության։

Հ․Գ․ Նշենք նաեւ, որ մանկական զարգացման կենտրոնը աշխատավարձը վճարելուց հետո, կայքի էլէկտրոնային փոստին գրություն էր ուղարկել՝ պահանջելով հերքել հրապարակումը։
Հ․Մ․