ԿԳՄՍՆ-ի այս տեղակալին լսելուց առաջինը հիշում ես՝ "Такой маленький, а уже...." արտահայտությունը (լուսանկար)

24/06/2022 13:57
ԿԳՄՍՆ-ի այս տեղակալին լսելուց առաջինը հիշում ես՝ "Такой маленький, а уже...." արտահայտությունը (լուսանկար)

Երեկ, Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցավ արտահերթ հոգաբարձուների խորհրդի նիստ, որին ՇՊՀ ռեկտորը կոպտորեն խախտելով "Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքը, ՇՊՀ կանոնադրության որոշ կետեր, ՇՊՀ ֆակուլտետի և ամբիոնների օրինակելի կանոնադրությունների որոշ կետերը և որոշ կանոնակարգեր ներկայացրել էր բուհի կառուցվածքային փոփոխության նախագիծը և նոր հաստիկացուցակը...
Ամենակարևորն այն էր, որ ՇՊՀ բազմաթիվ ամբիոններում այդ հարցը չէր քննարկվել, բայց ռեկտոր Երվանդ Սերոբյանի թեթև ձեռամբ դրվել էր գիտխորհրդի քվեարկությանը...
Բարձրագույն կրթության կազմակերպումից, բուհի կառավարումից, ամբիոնի, ֆակուլտետի գործառույթներից անտեղյակ հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳՄՍՆ փոխնախարար Թռչունյան ազգանունով սույն կերպարը, որի հարամ կարևորը գիտխորհրդի որոշումն էր և ո՛վ արհամարհած ուներ այն, որ ամբիոնների 85 տոկոսում այդ հարցերը չէին քննարկվել,բացահայտ ուղղորդում էր հոգաբարձուների խորհրդին իր նման ևս հեռավար կարգով մաիացած մեկի հետ և ցինիկորեն ցույց էր տալիս, որ իր նմանին չի հետաքրքրում ո՛չ ռեկտորի կողմից ընթացակարգային կոպտագույն խախտումները, ո՛չ էլ բուհի աշխատակից դասախոսների կարծիքը... Թռչունյան անունով սույն կերպարը հոգաբարձուների խորհուրդին գրեթե "պարտադրեց" հաստատել անօրինական կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և նոր հաստիքացուցակը` երիտասարդ, բանիմաց կադրերին թողնելով անաշխատանք...
Խորհրդի ընթացքին չհետևող փոխնախարարին, ով ինքը դա բարձրաձայնեց, զանգով ասացին, որ օգնության հասիր ռեկտորին և ինքը և ևս մի հեռավար "երվանդապաշտ" հասան օգնության...
Սա՝ Թռչունյան ազգանունով այս կերպարը, կարող է և լավ գիտնական է,որն ինձ բացարձակ չի հետաքրքրում, բայց շատ վատ մարդ է և անօրինականության բացահայտ հովանավոր...
Ի դեպ, սրա մանիպուլյանտ և դեմագոգ էությանը դեռ կանդրադառնամ՝ կապված իմ նամակի պատասխանով, որի հեղինակը հենց "ՍԻԳ" (գյումրվա բարբառ) էր...
Հ.Գ. Ես էլ մտածում էի, թե ՎՊՀ-ի բախտը բերել է, որ այս գիտնական տղան այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, բայց պարզվեց, սրա պրիմիտիվ մանիպուլյանտ և ցինիկ վարքագծից միայն ուզում ես ասել՝ "Такой маленький, а уже...."

Գագիկ Համբարյան