Վանեցյանի մանդատը՝ շախմատային տախտակին

21/06/2022 22:38
Վանեցյանի մանդատը՝ շախմատային տախտակին

Վանեցյանն, ըստ էության, պրոռուսական ուժերին կոնկրետ  փուռը տվեց` ընդդիմադիրներին կանգնեցնելով ձորի բերանին։
Եթե չեն հետևում իր քայլին` հանրության աչքում հեղինակազրկվում են։
Եթե հետևեն իր քայլին` շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն։
Ես չգիտեմ, թե ով է գրոսմայստերը, բայց փայլուն վերջնախաղ է անցկացնում։
Կհիշե՞ք` օրեր առաջ էի գրել` «Ընդդիմությունը միատարր չէ և լուրջ հաջողության որևէ շանս չունի»։
Չնայած` Վանեցյանին մեղադրելու էլ չի՝ շարժումն ինքն սկսեց, որտեղից  ֆուկ արեցին, իսկ դա շատ վիրավորական է, նամանավանդ, որ ռուբիլնիկի տեղն ինքը գիտեր, քանզի ինքն էր միացրել։

Արմեն Արգինյան