Ալիեւ՞ն է բերաններդ կապել

20/06/2022 23:29
Ալիեւ՞ն է բերաններդ կապել

Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմի կրակոցից սպանվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչյա Փիլիպոսյանը։ Այսօր, զինվորի ծննդավայր Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում, հոգեհանգստի արարողությունն էր։ 
Դեպքից երկու օր է անցել, սակայն ՊՆ-ն ոչ մի տվյալ չի հայտնում զինվորի մահվան եւ Գեղարքունիքի սահմանային գոտու ողջ օրվա լարվածության վերաբերյալ։ Ըստ ասեկոսեների, ժամկետային զինծառայող Հրաչյա Փիլիպոսյանը բեկորային մահացու վիրավորում է ստացել կրծքի շրջանում։
Կարելի՞ է ենթադրել, որ հերթական անգամ, Ալիեւը կապել է Կապիտուլյանտ Նիկոլի ու Պիսկեմ Սուրոյի բերանը, որ սրանք չխոսեն սահմանային լարվածության ու զինվորի կորստի մասին, եւ սպիտակ դրոշակը պարզած նետվեն պատվիրատուի գիրկը։
Ստորեւ ներկայացնում ենք ՊՆ պաշտոնական կայք էջի լրահոսը, որտեղ ոչ մի կերպ չի խոսվում դեպքի մասին։ 
Նիկո՛լ, ռազմական տրիբունալը ձեզ է սպասում։
Չե՛ք մարսելու․․․


Արմեն Սարգսյան