ՔՊ-ն գալիս է ձեր ու ձեր ընտանիքների ետևից
20/06/2022 12:49

Երբ ՔՊ-ն եկավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ Երկրապահ չէիք;
Երբ ՔՊ-ն եկավ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ «Իմ կուսակցությունը՝ ժողովուրդն է» կուսակցությունից չէիք;
Երբ դրանք եկան Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ Հանրապետական չէիք;
Երբ նրանք եկան գեներալների ետևից, դուք լռեցիք, քանի որ զինվորական չէիք;
Երբ ՔՊ-ն եկավ ձեր երեխաների հետևից, դուք լռեցիք, քանի որ ձեր երեխաները զինապարտ չէին; Երբ ՔՊ-ն ու նիկոլը անձամբ 5000 լուսավոր երեխու «մատաղ» արեց, դուք տխրեցիք, բայց լռեցիք, քանի որ ձեր երեխաները այդ ցանկում չէին, և թող Աստված կարոտ պահի նման ողբերգությունից; Երբ դրանք ու ադրբեջանցիք եկան Հայաստանի սուվերեն տարածք և հողեր զավթեցին, դուք լռեցիք, քանի որ ձեր սեփական հողը չեր;
Եվ այսպես 4 տարի շարունակ ՔՊ-ն ու նիկոլը քանդում են Պետության հիմքերը, թալանում ու վաճառում ՀԱՅՐԵՆԻՔԸ, իսկ դուք շարունակում եք լռել:
Հիշե՛ք, ՀՊԱ՛ՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, երբ ամեն ինչ անդառնալի կետին հասնի և Դու՛ք ուշքի գաք ու փորձեք ձեր սխալներն ուղղել, ՔՊ-ն կգա ձեր ու ձեր ընտանիքների ետևից, ասեմ ավելին թուրքի հետ միասին:
Մի՛ լռեք...
Հ.Գ. Անցյալ շաբաթվա տվյալներով, կամուրջից ցած նետված մարդկանց թիվը հասավ 7-ի։րեկվա միջադեպի հետևանքով սպանվածների թիվը՝ 3։ Եվս 10 հայ ընտանիք դժբախտացան նիկոլի ու Քպ-ի պատճառով:
Արթուր Թովմասյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)