Սահմանին թուրքն է սպանում, ներսում՝ ՔՊ-ն
20/06/2022 00:39

Արագածոտնի մարզը սգում է․ առավոտյան բյուրականցի Փիլիպոսյան ընտանիքին հանձնեցին, երեկ, ադրբեջանական զինուժի կրակոցից սպանված ավագ որդուն, երեկոյան՝ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորի ու փոխմարզպետի հարազատների կողմից սպանվեցին երկու երիտասարդներ, չորսը վիրավոր են, որոնցից մեկի կյանքին նույնպես վտանգ է սպառնում։
Մեկ օրում երեք զոհ, երեքի արյունն էլ Նիկոլի խղճին։
Առաջին մահը՝ ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» խաղացող նիկոլի ձախողված ու պարտվողական քաղաքականության արդյունքն է, վերջին երկուսինը՝ երկրում տիրող ամենաթողության եւ իշխող կուսակցության հղփացածության։
Նիկո՛լ, Հայաստանը ոտքի է կանգնել, յուրաքանչյուր շարքային քաղաքացի քեզ հայհոյում է՝ թշնամուն տուն թողնելու, տնտեսությունը քայքայելու, պետականությունն ու ազգային արժանապատվությունը կորցնելու համար։
Քանիսի՞ն ես սպանելու։ Մի ողջ ժողովու՞րդ։
Սյունյաց ողջույններին միացել է Ազգը, դու այլեւս մենակ ես, քեզ սատարող պարգեւավճար լափողների թվին մի խաբնվիր, նրանք այսօր քո համար մարդ են սպանում՝ երկրային ու երկնային դատաստանիդ օրն ավելի մոտեցնելով։ Չեքս մարսելու։ Արյունը ճակատիցդ չի մաքրվելու։
Արմեն Սարգսյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)