Հրապարակեք փաստաթղթերը, որոնցով նիկոլը պնդում է , որ նախկին նախագահներն են հանձնել Ղարաբաղը

19/06/2022 16:36
Հրապարակեք փաստաթղթերը, որոնցով նիկոլը պնդում է , որ նախկին նախագահներն են հանձնել Ղարաբաղը

Կապիտուլանտը հայտարարում է, որ ՀՀ նախկին բոլոր նախագահները 30 տարի շարունակ բանակցել են Ղարաբաղը ադրբեջանի կազմում ճանաչելու շուրջ և Ղարաբաղը հենց իրենից առաջ է, ըստ էության, հանձվել ադրբեջանին։

Կապիտուլանտը նաև հայտարարում է, որ այդ առումով իր ձեռքի տակ է Ղարաբաղի շուրջ 30 տարվա բոլոր բանակցային փաստաթղթերը։ Մեղադրելով նիկոլին սուտ խոսելու մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը նույնպես ունի բոլոր փաստաթղթերը և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ստիպվալ է լինելու հրապարակել դրանք...
Այս պահին , որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ նույնիսկ մի կողմ թողնել երկու սպզբունքային հարցեր. 1. Ի՞նչ կապ ունի 30 տարվա բանակցությունները, եթե նիկոլը այդ բանակցությունները 2018 թվականին իշխանություն զավթելով սկսել էր իր սեփական կետից ու դրանով զրոյացրել 30 տարվա բանակցային գործընթացը,

2. Եթե նախկին նախագահները 30 տարի հանձնել էին Ղարաբաղը , ի՞նչն էր խանգարում նիկոլին, որը նույնիսկ իր զուգարան գնալն էր ուղիղ եթերում զեկուցում հպարտ և սիրելի քաղաքացիներին, տեղեկացներ իրավիճակի մասին ու չտաներ հազարավոր հայ երիտասարդների տար կրակի բերան։
Այս ամենից ելնելով ու մի կողմ դնելով վերը նշված երկու սկզբունքային հարցերը ինձ թվում է ստեղծված ծայրահեղ իրավիճակում կամ նիկոլը կամ Սերժը պետք է հրապարակեն այն փաստաթղթերը , որոնցով նիկոլը պնդում է , որ նախկին նախագահներն են հանձնել Ղարաբաղը։

Ինձ թվում է այդ չարաբաստիկ փաստաթղթերը այլևս պետական գաղտնիք չեն և վերջապես լույս կսփռեն շատ և շատ անորոշ հարցերի վրա։ Հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու ով է ստում, ում ստերի ու խաղերի պատճառով է 30 տարի կրել զրկանքներ , կորցրել հազարավոր զավակներ և հայրենիք և բառիս բուն իմաստով հայտնվել բնաջնջման իրական սպառնալիքի տակ...

Տիգրան Հակոբյան