«Ապագայում» մանկավարժներ պետք չեն՝ պարեկ դարձեք

13/06/2022 23:49
«Ապագայում» մանկավարժներ պետք չեն՝ պարեկ դարձեք

Կրթության ոլորտի մասնագետները գուժում են, որ ավելի քան 160 մասնագիտությունների գծով այս տարի ԲՈՒՀերում դիմորդներ չկա։ Հատկապես ահավոր վատ է մանկավարժության ոլորտը ու հատկապես՝ քիմիա, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաների գծով և եթե այսպես շարունակվի մի քանի տարուց դպրոցները ուղղակի չեն ունենա վերոհիշյալ առարկաների գծով մանկավարժներ։ Իսկ ինչ կլինի այս ամենի հետևանքը կարծում եմ նույնիսկ պատկերացնելն է սարսափելի։
Ահա ևս մի ցցուն օրինակ ինչպես քանդել երկիրը, փաստորեն ձախողված է ոչ միայն արտաքին քաղաքականությունը այլ այս ապիկարների խայտառակ ներքին քաղաքականության պատճառով երկիրը քանդվում է նաև ներսից։
Ամեն կառավարության նիստին երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անգրագետ կապիտուլանտը հայտարարում է . Եկեք դարձեք պարեկ, աշխատավարձը 350 000 դրամ, բարձրագույն կրթություն պետք չի , մի հատ էլ թազա մաշնա կտանք , որ տանեք խփեք պատերին...
Հիմա, ո՞ր մի հիմարը ( կներեք արտահայտության համար) կգնա 5 տարի ուսանող կդառնա, փողեր ծախսի ու գա 70 000 դրամով եսիմ որ ձյունապատ , նիկոլի համար դժբախտ ու դժգույն գյուղում քիմայի ուսուցիչ աշխատի․․․