Թրքահպատակ պատեհապաշտները

11/06/2022 18:35
Թրքահպատակ պատեհապաշտները

Սևանի թիվ 4 դպրոցում թուրքասիրության շքերթը դեռևս շարունակվում է։
Բանն այն է, որ մինչ օրս, պաշտոնավարում է  Սևանի թիվ 4 դպրոցի տնօրենը, աշխարհագրության ուսուցչուհին, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Զազյանը, ով զինված է ու  իրեն պատկանող ատրճանակով հասցրել է կրակել ու հայտնվել հիվանդանոցում։ «Դամքաշ» ՄԻՊ-ն էլ, ով աշխարհագրության ուսուցչուհու ազգականն է, հովանի է մարզի թրքահպատակներին։


Ըստ կառավարության մեր լրատուի, սրանց պարբերաբար, առանձնահատուկ դուխ են տալիս նաև Սևանի հոգեբուժարանում փաստաթղթեր թաքցրած նախկին ձկնագող, ԱԺ պատգամավոր՝ Նարեկ Գրիգորյանն ու ադրբեջանցի գերիներին արձակող՝ Գնել Սանոսյանը,ում Թալեաթի դերն է տվել Նիկոլ-Անհողը՝ քանդել դպրոցները։
Զուր չէր, ֆեյք հեղափոխությունից անմիջապես հետո, Սևանի թիվ 3 դպրոցում ծպտյալ,  պետական դավաճան Նիկոլ-վարչապետի հայտնվելը, ով 2 տարի անց իրեն ծափողջույներով դիմավորած ավարտական դասանացիներին գիտակցաբար պիտի հողին հանձներ, կամ նրանց մասունքները կարտոֆիլի պարկերում պիտի պահ տար դիահերձարանների նկուղներում, առ մորմոք ու կսկիծ՝ որդեկորույս ծնողների։

Տես՝ տեսանյութը


Պարզվում է, որ դպրոցի տնօրեն՝ Լուսինե Հովհաննիսյանը համարվում է Գնել Սանոսյանի ու  Կարեն Զազյանի հարճը, ով այդ օրը ճուճուլակերի դեր էր տանում  առ Գերագույն Գժի, քսմսվելով ու սեթևեթելով քամակը քորող Նիկոլին։
Եթե սա է մարզի քաղաքի դպրոցի պատկերը, պատկերացրեք, թե ինչ ողորմելի իրավիճակ է մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներում, որտեղ ոչ հատակ կա, ոչ՝ դուռ ու բռնակ, փոխարենը՝ տուկի թելով են դռները բացում, քացով էլ՝ փակում։ Սարուխան համայնքում, որը մարզի խոշորագույն համայնքն է իր բազմահազարանց բնակիչերով, նախանցյալ տարի է ՀԺԱՄ-ի նախազգուշացնող հոդվածներից հետո,  հանել տուկի թելերը, ու համարել խնդիրները լուծված։
Նիկոլի ամենափոքր կադրին՝ Կարեն Զազյանին  անդրադառնանք, ի ցույց դնելով վերջինիս ղեկավարած դպրոցների ու այնտեղ ծավալած կրթական պետի բիզնեսին ու բանսարկություններին,որին թեթևակի անդրադարձ էինք արել մեր նախորդ հոդվածում։
Այսպես, Վարսերի դպրոցում դեռ տնօրեն նշանակված չէ։ Մրցույթ չի կայացել։ Դպրոցը ղեկավարում է ԺՊ-ն։ Նախկին տնօրենը՝ Ծաղիկ Ադալյանը կտրուկ  հայտարարել է, որ ունի Զազյան Կարենի «դաբռոն» ուսուցիչներից  ոչ-ոք էլ չի հանդգնում հայտ ներկայացնի։ Ծնողները հուսահատված են ու կոտրված։
Սևանի թիվ 5 դպրոցում, կրթության պետը, ուսուցչական կոլեկտիվին ոտքի հանեց ընդդեմ տնօրեն  Նարինե Սահակյանի ու տապալեց  տնօրենին՝ իշխանության բերելով իր կադրին։ Այստեղ էլ կոռուպցիոն ձեռագիրը նույն է։
 
Նույն պատկերն էր նաև Գեղարքունիքի դպրոցում,որտեղ տնօրեն փոխվեց սկանդալային եղանակով։
Ըստ կառավարության մեր լրատուի, գործարքն արվել է նախկին համայնքապետերի միջոցով։ Իսկ Ճամբարակի դպրոցում, կրթության պատասխանատուն՝ ԿԶազյանը շպրտել է աշակերտի տետրն ու հրահանգել տնօրենին
-Միայն պետական տետրեր կօգտագործեք, հասկացա՞ք։
Պարզվում է, որ Գավառի գրենական պիտույքների խանութը պատկանում է Զազյաննների ընտանիքին, որտեղ մեկ ընդհանուր տետրի գինը կազմում է 500 դրամ։
Դե հաշվեք, թե յուրաքանչյուր դպրոց  ի՞նչ ահռելի գումարներ է հավաքում ծնողներից ու ինչ գումարային հոսքեր են լցվում զազյանների ընտանիք։
Գավառում պատմեցին, որ դեռ նախկին մարզպետներից մեկն է դատական ճանապարհով պայքարել այս արատավոր երևույթի դեմ և արմատախիլ արել այն՝ նկատողություն տալով մարզպետարանի նախկին կրթության պետ՝ Գարիկ Բադալյանին։

Սակայն, Նիկոլի թիմի հովանավորչությամբ այն սկսում է  այսօր ծիլեր տալ։ Կհասցնի՞ զազյանների ընտանիքը հանցավոր այս արարքը կյանքի կոչել, թե՞ ցուցարար-ծնողները կփշրեն խանութի ապակիները, ցույց կտա մոտակա ժամանակը։
Ի դեպ, Սանոսյան Գնելի ու Նարեկ Գրիգորյանի ազդեցությունն այնքան ուժեղ է մեր Խլուրդ-հերոսի՝ Կարեն Զազյանի  վրա, որ վերջինս զենք է պահում, անգամ կրակում հայրենի քաղաքում՝ Գավառում։
Պատճառը եղբայրն է եղել, ով սիրահետել է ամուսնացած մի կնոջ։ Վերջինս հայտնել է իր ամուսնուն, սա էլ հաշիվ է պահանջել Զազյան եղբայրներից։ Կրակոցների ժամանակ վիրավորվել է զինված Կարեն Զազյանն ու հայտնվել հիվանդանոցներից մեկում։
Սա է իրական պատկերը Գեղարքունիքից նիկոլական թիմի, որից միայն պատառիկներ նկարագրեցինք՝ առյուծի բաժինը թողնելով հետագային, խնայելով մեր ընթերցողների նյարդերն ու համբերությունը։
Ձեր՝ Արմեն Սարգսյան