«Էս բայղուշ իշխանությունները, որ խոշորացրին գոնե գան հետեւեն թե ժողովուրդն ինչ օրի է»․ արթիկցիներ

07/06/2022 15:35
«Էս բայղուշ իշխանությունները, որ խոշորացրին գոնե գան հետեւեն թե ժողովուրդն ինչ օրի է»․ արթիկցիներ

Տեւական  ժամանակ է, ինչ  խոշորացված Արթիկ բնակավայրի բնակիչները դիմում են HZHAM.am-ին՝ դժգոհություններ հայտնելով Արթիկի համայնքապետարանի անգործության վերաբերյալ։

Համայնքների միավորման ծրագիրը իրենց գյուղերի համար, ինչպես նամակագիրներն են նշում, կործանարար հետեւանքներ է թողել։ Ըստ տարածաշրջանի ազգաբնակչության, համայնքապետարանի աշխատակազմից յուրաքանչյուր ոք զբաղված է անձնական խնդիրները հոգալով։


-Էս իշխանավորներն էլ նախկինների նման ընտրությունից ընտրություն գյուղերի քարտեզ կընայեն, փաստորեն։ Համեցեք Արթիկի տարածք։ Ինչ քանդվի ու փչանա սարքող չկա, պարապների համայնքապետարան է դարձել Արթիկի քաղաքապետարանը։ Ով ինչքան իր գյուղից մարդ ունի Արթիկում գործի է տեղավորել, որ ռոճիկ ստանան՝ ապրեն, հենց ընտրության օրվանից պարզ էր, որ գյադա-գյուդեքով չեն կարանա Արթիկն ու 23 գյուղ ղեկավարեն։ Ինչ ա թե դուխով գլխարկ դրին, իրենց ճանակտներին էլ ՔՊ գրեցին, որ պաշտոն ստանան՝ պրծանք։ Ստացան, բայց ամեն ոք իր գործի տերը չի, որ դուռը բացենք, կուղարգեն մեկ ուրիշ դուռը։ Էս բայղուշ իշխանությունները, որ խոշորացրին գոնե գան հետեւեն թե ժողովուրդն ինչ օրի է։ Գյուղացին ինչի պիտի հասնի Արթիկ մի քանի անգամ ու իր հարցը չլուծված հետ գա, տրանսպորտը թանկ, վար ու ցանքի վարձը իրանց հոր գների են դարձրե։  Վառելիքի ու պարարտանյութի մասին էլ չխոսանք։ Գյուղերը էլ մարդ չի մնացե, սաղ գըփախնին, մտեք գյուղեր թուրք-սելջուկներն ինչխոր անցած լինեն մեր գյուղերով։ Իրենք քաղաքապետարան նստած պաշտոնի ու փողի բազարների մեջ են, էս կառավարությունը խաբա՞ր է ինչ գըկատարվի Արթիկում, ու ովքեր կաշխադին ու ինչի համար,-բողոքում են բնակիչները։


Արթիկի բնակիչները քաղաքի փողոցների փոսալցման աշխատանքներից են դժգոհում։


-Արթիկի փողոցները հողով են փոսալցում արել, մի քանի օրից նույն վիճակն է, խայտառակություն է, ժողովրդի աչքերին թոզփչոցի։ Իշխանական հովերով տարված, տեղեկան իշխանությունները փոխանակ աշխատելու, քաղաքացիների շրջանում ջերմեռանդությամբ, ամեն անգամ  մարդկանց հիշեցնում  են իրենց ՔՊ թիմի հաղթանակը, բորբոքելով մարդկանց բարկությունը՝ իրենց անբարտավան պահվածքով։ Անդեմ ու անգաղափար տեղական իշխանություն է ձեւավորվել Արթիկում, ոչ  մի ընդհանրություն, որը ոչ մի կապ չունի համայնքների զարգացման ու առջընթացի հետ,-ներկայացնում են քաղաքի մտավորականներից շատերը։
Հ․Գ Ընթերցողին հիշեցնենք, որ ՏԻՄ հավագանու համամասնական ընտրություններից մեկ ամիս անց նման բովանդակությամբ դժգոհություններով , բնակիչները  դիմել էին HZHAM.am կայքի խմբագրություն, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Արմինե Հակոբյան