(VIDEO) Քաղաքացիական հագուստով ոստիկանը՝ ցուցարարների շարքերում․ Ոստիկանները թյուրիմացաբար փորձում էին բերման ենթարկել իրենց կոլեգային

04/06/2022 22:26
(VIDEO) Քաղաքացիական հագուստով ոստիկանը՝ ցուցարարների շարքերում․ Ոստիկանները թյուրիմացաբար փորձում էին բերման ենթարկել իրենց կոլեգային

Antifake.am-ը գրում է․

 Երեկ՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատների հարակից հատվածներում բախումներ եղան ոստիկանների և Դիմադրության շարժման անդամների միջը։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին և բերման ենթարկեցին անգամ վնասվածքներ ունեցող ցուցարարներին։

AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարձակվում մի ցուցարարի վրա, նրան գետնին գցում, փորձում ուժով բերման ենթարկել, սակայն պարզելով, որ քաղաքացիական հագուստով անձը ոչ թե ցուցարար է, այլ ոստիկան, բաց են թողնում նրան։

Քաղաքացիական հագուստով անձը միջադեպից մի քանի վայրկյան չանցած դիրքավորվում է որպես ցուցարար և սկսում վանկարկումներ անել։

Մյուս ոստիկանները, որոնք վայրկյաններ առաջ հարձակվել էին նրա վրա, ի նշան ափսոսանքի, ձեռք են պարզում, իսկ ոստիկանն իր կոլեգաների մեջ շարունակում է «ցուցարարի» կարգավիճակով գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում