Կարեն Զազյանին կհեռացնեն աշխատանքից․ Ցուցարարները կգնան նրա ետևից

04/06/2022 10:26
Կարեն Զազյանին կհեռացնեն աշխատանքից․ Ցուցարարները կգնան նրա ետևից


ՀՀ ԿԳՆ մեր աղբյուրը հայտնում է, որ քաղաքական ետնաբեմում թեժ քննարկվուղ թոփ թեման՝ Սևանի թի 4 հիմնական դպրոցի թրքական շքերթն էր, մոլեռանդ սերն՝ առ Ադրբեջան։

Այս փաստն անասելի շոկ առաջացրեց ու ցնցեց հայ հանրությանը, ավելին՝ հարևան երկրները հղում անելով տպագրեցին արծածվող թեման։
Ըստ մեր աղբյուրի, այս օրերին, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը, զբաղված է մոր թաղման արարողությամբ, խայտառակությունից խույս տալով, ԿԳՄՍՆ պատասխանատուները, մինչ նախարարի վերադարձը, փորձում են աշխատանքից հեռացնել իրենց իսկ կադրին՝ Գեղարքունիքի կրթական պատասխանատուին, մարզպետարանի կրթական վարչության պետ՝ Կարեն Զազյանին, այս քայլով փորձելով մեղմել հանրության շոկն ու զայրույթը։
Սակայն, մեր աղբյուրը փաստում է, որ Կարեն Զազյանի «վահանը» Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն է ու ՔՊ-ական, նախկին մարզպետի տեղակալ, ԱԺ պատգամավոր, նորադուսցի նախկին ձկնորս՝ Նարեկ Գրիգորյանը, որոնք դեմ են այս որոշմանը։
Դեմ են, որովհետև Կարեն Զազյանը փողաբեր երակն է այս երկու ՔՊ-ների համար, որոնք սնվում են Գեղարքունիքի դպրոցի տնօրեններից հարկվող ստվերային գումարներով ու թանկարժեք նվերներով։


Կարեն Զազյան․ հայ հանրությանն անծանոթ անուն։ Ոչնչով աչքի չընկնող այս փոքր չինովնիկն իրականում անտառաճանաչ մեկն է, ով մարզի կրթական ոլորտներին ծանոթացել է  կրթության վարչության նախկին պետի՝ Գարիկ Բադալյանի օրոք՝ լինելով վերջինիս օգնականը։
Մարզում նրան կնքել են «խլուրդ» մականունով, ով բոլոր առկա կուսակցությունների ղեկավարների հետ լավ հարաբերություններ ունի, որդեգրելով՝  ովէշ՝ ես փալան, կարգախոսը։
2018թ ֆեյք հեղափոխությունից հետո, նախկին մարզպետ՝ Գնել Սանոսյանը կանաչ լույս վառեց այս գեղջուկ  տղայի համար՝ դարձնելով մարզի կրթական ոլորտի իր հարճը։

Թիկունքում ունենալով Գ․Սանոսյանի ու Նարեկ Գրիգորյանի թույլտվությունը, Կարեն Զազյանը թևերը քշտեց ու մարզի դպրոցների տնօրեններին դարձրեց իր ստվերային հարկատուները։
Նրանցից մի քանիսը, հարկման դաշտ չմտան ու դարձան վերջինիս աչքի փուշը։ Քիննախնդրությամբ լցված, Կարեն Զազյանը հանդուգն տնօրեններին հանձնեց իրավապահներին։ Թուրը չկտրեց ամենակարկառուին՝ Գավառի թիվ 4 դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանին, ով տեղի դատավորներից մեկի կինն է։
Թողած դպրոցների վերահսկումն ու ձեռք մեկնումը, այս գավառցի պետիկը զբաղվեց խլուրդային քաղաքականությամբ՝ քանդելով ու իրար դեմ հանելով դպրոցներն ու նրանց տնօրեններին։
Մեր պահոցում դեռևս խնամքով պահում ենք մի խայտառակ տեսանյութ, որը կհրապարակենք խիստ անհրաժեշտության պահին, որը բնորոշում է ՔՊ-ական չինովնիկ՝ Կարենի իրական դեմքն ու ագահությունը, կեղծ բարեպաշտությունը։
Սա է Գեղարքունիքի մարզի դպրոցների ու վերադասի առճակատման իրական պատկերը։
Անհերքելի փաստ է,որ 4 տարիների կրթական պատասխանատուի թալանն ու ստվերային կաշառակերությունը մղվեց առաջին պլան, ետ թողնելով մարզի դպրոցների ուսումնադաստիարակչական գործընթացները։
Անկողմնակալ լինելով նշենք, որ Կարեն Զազյանի դեմ քրգործ հարուցվեց՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար, սակայն այն ջրվեց՝ Գնել Սանոսյանի թեթև ձեռքով, վերջինիս, ներքին հրահանգով դպրոցները հեռու պահվեցին անգամ լրագրողներից։ Ահա և անթափանցիկ աշխատանքի պտուղը՝ Սևանի 4-րդ դպրոցի մոլեռանդ սերն՝ առ Ադրբեջան։
Հ․Գ․1 Հարց է կախվում օդում․ի՞նչ արժանապատվությամբ է շարունակելու աշխատել սույն պարոնը, երբ հազարավոր արժանապատիվ հայեր հեռահար թքում են նրա երեսին,ով քիչ է դեռ, որ անգործունեության է մատնել ոլորտը, դեռ մի բան էլ հպարտանում է իր յուղոտ պաշտոնով։ Գնել Սանոսյան ոչնչությունը գո՞հ է իր կադրով։ Գնելի՛կ, հանգիստ ու անխռով ես քնու՞մ գիշերները, երբ մարզի բազմահազարանոց դպրոցականների համար պիղծ քարոզչություն է իրականացվում։
Հ․Գ․2 Իշխան Սաղաթելյանը թույլ կտա՞, որ գազազած ցուցարարները պաշարեն ընկերոջ՝ Կարեն Զազյանի բնակարանատարածքը, ով այս 4 տարիների ընթացքում մեր մատաղ սերնդի խեղմամբ է զբաղված՝ հանուն անձնական բարեկեցության։
Մոտ օրերս կերևան զարգացումները, որոնց հետևողական է լինելու ՀԺԱՄ-ը՝ ձեր սարսափն ու երկյուղը։
Պատասխան եք տալու ազգի առաջ, պիղծ շներ․․․
Արմեն Սարգսյան