Միտված ու պարտադրված պարսավա՞նք

15/05/2022 15:51
Միտված ու պարտադրված  պարսավա՞նք

Մամուլում, մերթընդմերթ, շրջանառվում է  ՀՀ ամենախոշոր ԲԿ-ներից մեկի՝  «Քանաքեռ-Զեյթուն» կենտրոնի անունը։ Առողջապահական կառույցում վերջերս, ղեկավարի փոփոխության մասին, որն ուղեկցվում է արհեստածին սկանդալներով, իբրև բուժաշխատողների ընդվզումով ու ԶԼՄ-ների ներգրավմամբ, վերջիններիս դռները թակելով։
Բողոքի հիմքում ընկած է «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ն, որը  ստանձնել է « Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի  հավատարմագրային կառավարումը։ Հիշեցնենք, որ  ԲԿ-ն պետական հաշվեկշռում է գտնվում։ «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ն պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի դստերը,  ում դեմ մեդիա դաշտով պատերազմ  են նախաձեռնում  երկու հանրահայտ անձիք, ում անուններն առայժ հրապարակելուց ձերծ կմնանք։
Հասարակությանը  կերակրել ապատեղեկատվությամբ, շեղել նաև մամուլին՝  հանուն ամբիցիաների,անթույլատրելի է անշուշտ։

Ցավալի և տգեղ է նաև, երբ պատերազմում են բուժ աշխատողների քողի տակ, նպատակադրվելով փորձում են  հանրային պարսավանքի ենթարկել հավատարմագրային կառավարչին՝ վերը նշած ՍՊԸ-ի հիմնադիրին թիրախավորելով։
Մինչդեռ,  մամուլը վրեժխնդրության հարթակ չէ։
ՀԺԱՄ-ն առաջիկայում, մանրամասնորեն կանդրադառնա ԲԿ-ի ներհիվանդանոցային կյանքին և հետագա զարգացումներից ելնելով կորոշի հրապարակե՞լ սկանդալի բուն պատճառը, պատվիրատուների անունները, թե՝ ոչ։
Ի դեպ, հանրությունն իրավունք ունի իրական  դեմքերով ճանաչել  բանսարկուներին։
Ամալյա Սահակյան