Էդգար Ղազարյան․ Փաշինյանը կարող է կալանավորվել (Տեսանյութ)
07/05/2022 23:06

Այս պահին ավելի շատ ակնկալիքներ կան ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղ կոնկրետ հարուցված գործի շրջանակներում՝ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, արդեն նրանք ճանաչվել են տուժող։
Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը եւ ավելացրել. «Եթե կա քրեական գործ, որտեղ կան տուժողներ, նշանակում է, կա նաև մեղադրյալ, որը կատարել է այդ հանցագործը, և ակնհայտ է, որ այդ ենթադրյալ հանցագործը Նիկոլ Փաշինյանն է, ու նա պետք է ձերբակալվի, ապա խափանման միջոց ընտրվի կալանավորումը»։
Խոսելով արդեն տեւական ժամանակ մայրաքաղաքում իրականացվող անհնազանդության ակցիաների մասին՝ բանախոսը նշել է, որ օրեցօր մարդկանց թիվն ավելանում է, և հրապարակում մարդկանց միավորում է մի բան, որ Փաշինյանը պետք է հեռանա։
«Շարժումը թափ է հավաքում, և Փաշինյանը կվռնդվի իշխանությունից»,- ընդգծել է նա։
Ղազարյանն անդրադարձել է նաև Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, ոստիկանության գործողություններին և շարժման առաջիկա գործողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)