Իջևանյան խրոնիկա՝ եռացող փողոցների ֆոնին

29/04/2022 10:51
Իջևանյան խրոնիկա՝ եռացող փողոցների ֆոնին

Ի՞նչ առօրյայով է ներկա հարահոս օրերում ապրում Տավուշի մարզի  խոշորացված Իջևանը, որը 19 փնջային համայնքներով միավորվել է։ Բնակչությունը  խոշորացմանն ինչպե՞ս է վերաբերվում,  ո՞վ է համայնքապետը և զարգացման ի՞նչ ծրագրերով են առաջնորդվելու ապագա հինգ տարիներում։
Այս և նմանատիպ հարցերի պատասխանների առնչությամբ  ՀԺԱՄ-ը  այս շաբաթ Իջևանում էր։
Գարնանամուտին ընդառաջ, քաղաքի փողոցներում կանաչապատման աշխատանքներ էին ընթանում։
Տեղաբնակները լրագրողիս տեսնելով զրույցի բռնվեցին  ու  պատմեցին, որ  19 համայնքներից միայն մեկում է  նոր վարչական ղեկավար փոխվել, մնացյալում նույն  համայնքապետերն են դարձել վարչական ղեկավարներ։ Ընդհանուր վիճակից չեն դժգոհում, ընտրել են խոշորացված համայնքապետ իրենց նախկին քաղաքապետի տեղակալ՝ Արթուր Ճաղարյանին, ով 2015 թ-ից աշխատում է քաղաքապետարանում և ակնկալում են իրենց ընտրյալից արդյունավետ ու լավ կառավարում։
—Ամիսներ առաջ, «Սպիտակ լիճ»   ջրամբարի վթարի հետևանքով տուժել էր նաև Աղստև գետը։ Համայնքապետարնի նախաձեռնությամբ, վթարային իրավիճակը ուղղելու համար ստիպված բացել են ջրամբարի պատվարի արգելափակոցը,-պատմեցին իջևանցիները,- Մեր նոր համայնքապետ՝ Արթուր Ճաղարյանն ընդառաջելով մեր խնդրանք-պահանջին Գանձաքարում իրականացրեց ճանապարհների որոշակի հատվածների բետոնապատման աշխատանքներ,-ասաց Գանձաքարի գյուղացիներից մեկը,- Երբ դիմում ենք սիրով ընդառաջում է։ Լուծվել է բնակավայրի ներքին ցանցի խնդիրը, Բերքաբերի ոռոգման խնդիրը։ Ազատամուտում է հիմնախնդիր լուծվել,այսքանին եմ տիրապետում,-վստահեցրեց զրուցակիցս։
Քաղաքում նկատեցինք,  որ Աղստև գետի շրջակայքը մաքրված էր ավելորդ բուսականությունից ու աղբից։
  Գեղհովիտի մանկապարտեզի ծնողներից մեկն էլ  տեղեկացրեց, որ Իջևանի համայնքապետարանի բյուջեով կատարվել են վերանորոգման աշխատանքներ, ունեն նոր վերանորոգված խոհանոց՝ իր թարմ գույքով և իրենց մանչուկներն, այսուհետ, կօգտվեն ժամանակակից սանիտարահիգիենիկ պայմաններով հագեցած խոհանոցից։
Ըստ համայնքապետարանի աշխատակից Արարատ Պարոնյանի, այս տարի ՀՀ պետական բյուջեից իրենց  համայնքին հատկացնելու են սուբվենցիաներ։ Համայնքի ավագանու որոշմամբ էլ համաձայնություն է տրվել Իջևանի համայնքապետի առաջարկությանը՝ սուբվենցիոն ծրագրեր ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրեր, որոնք են՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փ-ի թիվ՝ 1,2,3,4,5,6,7,8,9,10,16,18,20,22,26,28, Ազատամարտիկների 2 շենքի 4,4/ա,6,8, Երիտասարդական 14,7, Մայիսի 28,/41/47 բակերի ասֆալտապատումը։ Իջևան քաղաքի Ազատամարտիկների հարակից մինչև Ս Օհանյան փողոցը հատող խաչմերուկի ասֆալտապատումը։ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի կենտրոնից մինչև դպրոցի ճանապարհի ասֆալտապատում։ Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի մի հատվածի /տուֆ քարով/ սալարկում ևայլն։
Ըստ ԱՊարոնյանի , այս ծրագրերին զուգահեռ իր ներդրումն է բերել «Հովնանյան հիմնադրամը»,  որը պատրաստվում է արդիականացնել Սարիգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգը և Վազաշեն, Այգեհովիտ, Դիտավան, Աչաջուր բնակավայրերի ոռոգման համակարգի կապիտալ հիմնանորոգումը։

Գիշերային Իջևան քաղաքի մարզկենտրոնի փողոցներից մինչև Սահմանադրության հրապարակին հարակից պուրակը, Արցախյան և Երևանյան փողոցները նոր գունագեղ լուսային ձևավորում էին ստացել։

Տես՝ լուսանկարները


ՀԳԻջևանի  դպրոցի տնօրեններից մեկն էլ, ով խնդրեց անունը գաղտնի պահել, անդրադարձավ «Հրապարակ» թերթի վերջին հրապարակումներին, որում ընդգծված ձևով սուտ տեղեկատվություններ են հրապարակվում Արթուր Ճաղարյանի մասին, որտեղ շեշտվում են վերջինիս  ԽԾԲ քաղաքականության մասին, մի քանի տարի առաջ գնված ավտոմեքենայի մասին, որը ներկայացվում է իբրև խոշորացված համայնքի բյուջեի գումարներով նոր գնված ավտոմեքենա և այլ էժան լուրեր, որոնք այստեղ ընթերցվում են տարակուսանքով, որը պատիվ չի բերում մամուլին։
-Իջևանի տարածաշրջանում, ճաղարյանները տարբեր գերդաստաններ են,- վստահեցրեց տնօրենը,-Խնդրում եմ բառերս չխմբագրեք, հրապարակեք բառացի ասածս, որպեսզի այսուհետ սուտ ու սխալ լուրերով չփորձեն արատավորել մարդու բարի համբավը։ Ամոթ է։
Նարինե Հասրաթյան