Սկանդալ․ Կեղծ դիպլոմավորը՝ 4 համայնքների «սմատրյայուշչի»

28/04/2022 10:02
Սկանդալ․ Կեղծ դիպլոմավորը՝ 4 համայնքների «սմատրյայուշչի»

 ՀՀ կառավարության մեր լրատուն հայտնում է, որ Արարատի մարզի Հայանիստի նախկին համայնքապետ, ներկայումս նույնանուն համայնքի վարչական ղեկավար՝ Բալաբեկ Սարկիսյանի դիպլոմը կեղծ է։

Ըստ մեր լրատուի, ԱԺ նախկին պատգամավոր, չարդախլեցի Սպարտակ Մելիքյանն է մոգոնել ՀՀ Ֆինանսական բանկային-բորսայի համալսարանի դիպլոմն ու հանձնել «շրջանավարտ» Բալաբեկ Սարկիսյանին՝ նախկին ԱԺ խորհրդարանական ընտրություննների առևտրի արդյունքում։

-Զավեշտն այն է այս պատմությունում, որ կեղծ դիպլոմավորը, մեր ներկա օրերում 4 համայնքների՝ Գեղանիստի, Արբաթի, Խաչփարի ու Հայանիստի սմատրյայուշչին է,-պատմում է մեր լրատուն,- ՏԻՄ օրենքի համապատասխան կետով պարտադիր է, որ ղեկավարն ունենա բարձրագույն կրթություն։ Մենք տեղեկացված էինք, որ պահուստային ֆոնդում, Բ․Սարկիսյանն ուներ 100մլն գումար։ Հայանիստի վարչական ղեկավար նշանակվելուց հետո, առանց ավագանու որոշման, վերջինս, այդ գումարներով «Բելառուս» մակնիշի տրակտորներ է գնում ու պահ տալիս իր քարտուղարի բակում՝ անձնական օգտագործման համար։ Մինչդեռ, համայնքապետարանն անձնական շահույթ չհետապնդող կառույց է,- շեշտում է լրատուն։

Վերը թվարկած համայնքների վարչական ղեկավարները բացարձակ չեն տիրապետում համայնքապետարանների տնտեսական մատյաններին ու գլուխ չեն հանում գործից, քանզի նրանց կողքին չեն համայնքապետարանի նախկին աշխատակիցները, որոնք գոնե կողքից կհուշեին, կամ կուսուցանեին,-հավաստիացնում է մեր լրատուն,-Բնակիչներն էլ փաստաթուղթ են ներկայացնում, որը կորչում է անգիտակ ղեկավարների սեղանից ու հուսահատության գիրկը գցում գյուղացիներին։

Ո՞վ է իրականում Բալաբեկ Սարկիսյանը։

-Ադրբեջանից բռնագաղթածներից մեկը, ով հարազատ հորը թողնելով Բաքվի հոգեբուժարանում, փախչում է Հայաստան։ Բնավորությամբ անկառավարելի, ոչ ադեկվատ անձ է՝ շիզոֆրենիայի ակնառու ախտանիշներով,-վսահեցնում է լրատուն,-Ընտանիք չունի։ Արտամուսնական կապերի մեջ է հարևան համայնքի վատ վարքի տեր՝ Էլա Շահնազարյանի հետ, ում տարել է տուն և 80 ամյա մորը ներկայացրել որպես իր կին։ Մանրամասնեցի այս կերպարը, որպեսզի պատկերացրեք, թե ինչ իրավիճակում են խոշորացումից հետո հայտնված համայնքները, որոնց սմատրյայուշչին այս կիսախելագարն է։

Հ․ Գ․1 Բալաբեկ Սարկիսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգին՝ մեկնաբանելու վերը շարադրածը։

Հ․Գ․2 Հրավիրում ենք իրավապաների ուշադրությունը ղեկավարի կեղծ դիպլոմի առնչությամբ և հայտնում, որ ինչպես միշտ, հետամուտ ենք լինելու այս հրապարակման հետագա զարգացումներին։

Ամալյա Սահակյան