Աստղաձորում, աստղերն այլևս չեն փայլատակում

25/04/2022 23:06
Աստղաձորում, աստղերն այլևս չեն փայլատակում

Գեղարքունիքի Աստղաձոր համայնքի բնակիչները հավաստիացնում են մեր կայքին, որ խաթարվել է համայնքի բնականոն կյանքը համայնքների խոշորացումից հետո։ Ժողովուրդը բաց թողի վիճակում է։

Համայնքից նախկին ՋՕ-ի ղեկավար՝ Մխիթար Ալեքսանյանը, ով ըստ բնակիչների, թաքնված գեղական արտիստ է իր աղվեսային խորամանկությամբ ու ջրբաժանի հոգեբանությամբ, նշանակվել է վարչական ղեկավար՝ չտիրապետելով ՏԻՄ օրենքը։

-Այս փաստն անտեսել է մարզպետ՝ Կարեն Սարգսյանը, ով նախկինում ՋՕ համակարգում եղել է աստղաձորցի Մխոյի վերադասը,  ում հետ ստվերային գործունեություն է ծավալել և փորձում է նույն մեթոդով ՏԻՄ հարթությունում շարունակել նույն գործելաոճը, վերջինիս շլինքին կապելով ՔՊ-ի պարանը,-պատմում են աստղաձորցիները,- Երբ գնաս նա կամ խմած է, կամ ծխած․ Ուկրանիայից եկած տուրիստ է մեզ համար։Հիմա մենք անտեր անտիրական ենք, ոչ մեկս չգիտենք ուր գնանք, որ մի տեղեկանք- փաստաթուղթ ստորագրենք, մեր հուզող հարցերին սպառիչ պատասխան լսենք։

Երբ այս մասին տեղեկացրեցինք նորանշանակ՝ Մխիթար Ալեքսանյանին, վերջինս պատասխանեց․

-Հեռվից գամ, որ պատկերացնեք, թե ես ով եմ։ 2000թ եկել եմ Ուկրաինայից։ Ինքս գյուղգործիքների պատրաստման գյուտարար եմ։ Ձեռքի աշխատանքը գյուղացու համար փոխելեմ տեխնիկայով։ Կաղամբի շիթիլներն այսուհետ մեքենայացված են, որն առատ բերքատվություն է ապահովում։ 5 հա հողամաս եմ մշակում,-ասաց վարչական ղեկավարը,-2016- ին ինձ նշանակեցին Աստղաձորի ՋՕ-ի ղեկավար։ Ոռոգման ջուրը Աստղաձորում պապենական գերխնդիր է։  Ես համերաշխ ու հերթականությամբ եմ ջուրը բաժանել, որ երկու հարևաններ իրար գլուխ բահով չբացեն՝ հողատարածքները ջրելու համար։ Ես աղջիկ ունեմ, հանուն իմ երեխայի ու իմ տոհմի, ես պիտի լավ անուն հետ գցեմ։

Հ․Գ․ Տեղաբնակների հետ զրույցներից պարզվեց, որ Աստղաձորում կյանքն անհանգիստ ու լարված է։ Գյուղացիները կորցրել են նախկին առօրյա հանգիստ կյանքն ու մինչ կոկորդը թաղվել են սոցիալ-տնտեսական կարիքների ու հոգսերի մեջ։ Վարկեր ու պարտքեր, թանկացումներ ու անապրուստ կյանք։Իբրև սա քիչ է, կառավարության ապաշնորհ գործունեությունը, հայրենիքի կորուստն ու վտանգն էլ մի կողմից են տակնուվրա անում գյուղացու հոգին։

-Խաբված ու լքված ինք, մըր թիվ մեգ կառավարչի՝ Նիգոլի կողմից, խորեմ դրա թուրք գլուխը, իմալ խաբեց մըզի, իմ երկրի տունը գող է մըտի, կվախենանք, էլ հանգիստ չըկռնանք ապրինք,-ասաց իր դարպասին մոտ նստած մի կին,- Գիշերները էն Եռաբլուրի պատկերն ինձ շատ է կանհանգստացու, քունս կփախցու, չըմկռնա քնիմ, սիրդսի կմռմռա էդ զոհված ջահելներու հըմար։ Անտեր մնաս Նիգո՜լ․․․,- հեծկլտաց աստղաձորցին։

Նարինե Հասրաթյան