Քրեական գործի մասին լուրերը «Նոյ» կոնյակ խմելու առիթ են դառնում

19/04/2022 14:03
Քրեական գործի մասին լուրերը  «Նոյ» կոնյակ խմելու առիթ են դառնում

Օրերս, Գյումրի քաղաքի «Օյունջյան» միջնակարգ դպրոց վարժարանի եւ քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրենների թափուր տեղերի մրցույթներում վերընտրվել են,  այլեւս քայլականներին յուրային դարձած նախկին ՀՀԿ-ական տնօրենները։

Գործող իշխանություններին հաճոյացող տնօրեններին մարզպետարանում շնորհավորել է ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ ականատեսի, Նազելի Բաղդասարյանը թեքվելով միջոցառմանը մասնակից մարզպետարանի ԿԳՄՍ պետ Հրայր Կարապետյանի ականջին, քամահրանքով թվել է այն դպրոցների համարները, որտեղ ցանկանում են տնօրենի փոփոխության հասնել (հասկանալի պատճառներով չենք թվում դպրոցի անունները)։ 


-Որտեղ պետք է մրցույթը հարթ կանցնի, որոնք մեզ պետք չեն կլինի մեր ուզածով։ Այդպես չէ՞, Հրայր,-ասել է մարզպետը։

-Ինչպես կասեք, տիկին մարզպետ,-պատասխանել է վարչության պետը։
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ կարկառուն ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի ազգական, ՀՀԿ-ականների հետ երկար տարիներով աշխատած Հ․ Կարապետյանի գործելաոճը 2018թ-ից հետո կտրուկ փոխվել է։ Որպեսզի պետի յուղոտ աթոռը ամուր պահի, Հրայր Կարապետյանը քայլիստների համար զոհաբերել է նույնիսկ իր մոտ գործընկերներից շատերին։ Գյումրեցիներից շատերը անձամբ են լսել, թե ինչպես, երբ մարզի կրթության ոլորտի ղեկավարներից որեւէ մեկի դեմ քրեական գործ է հարուցվել, վարչության պետը անթաքույց ուրախությամբ ենթականերին շտապ ուղարկել է, որ իր համար  խմիչք բերեն, որ սիրտը հովացնի։
-Ջա՜ն, սիրտս կոնյակ «Նոյ դասական» է ուզում, գնացեք  բերե
ք խմեմ,-բացականչել է Հրայրը։

-Հասարակ կոնյակ էլ չէր խմե տնաշենը՝ 25 հազար դրամանոց խմիչքով սիրտը գըհովացներ, երկիրն էս օրվան հասցնողներին ծառայություն մատուցելու համար։ Ի՞նչ է էղե որ, վաղն էլ ով իշխանության էկավ, սրանց փուռը կուդա, գործ տալը փեշագ է,  ամեն մարդու բան չէ,-պատմում է Հրայր Կարապետյանին մոտ կանգնած մեր աղբյուրը։


Արմինե Հակոբյան