Հարության տոնը՝ Գյումրու թիվ 25 դպրոցում

15/04/2022 14:43
Հարության տոնը՝ Գյումրու թիվ 25 դպրոցում

Ապրիլի 14-ին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատկի տոնը։ Դպրոցն իր բարի համբավն է վայելում գյումրեցիների շրջանում, միջոցառումն էլ դրա վառ ապացույցներից մեկն էր։


-Մենք մեր դպրոցում չորս լեզուներ ենք սովորում, եւ Զատիկի տոնին նվիրված միջոցառման խորհուրդը այն է, որ այսօր բարեգործական ցուցահանդես վաճառքի ընթացքում, մեր ավանդություններն ու ձեռագործ աշխատանքները տարբեր լեզուներով ներկայացնենք մեր հարգարժան հյուրերին։ Եվ մեր աշխատանքներից ձեռք բերված միջոցներով եւ  աշակերտներիս առաջարկությամբ, կցանկանայինք, որ մեր դպրոցի հին սերնդի համակարգիչները փոխարինվեն նոր ու ժամանակակից համակարգիչներով։ Մեր դպրոցում ուսման մակարդակը շատ բարձր է, իրար հանդեպ հարգանք ու սերը նույնպես, դրա համար էլ քաղաքում ամենալավ դպրոցն է համարվում,-հպարտությամբ նշեցին բարձր դասարանի աշակերտուհիները։
Հ․Մ․