Ամենաթողության եւ անտարբերության հետեւանքները․ դպրոցի տարածքում սրճարա՞ն է բացվելու

09/04/2022 18:27
Ամենաթողության եւ անտարբերության հետեւանքները․ դպրոցի տարածքում սրճարա՞ն է բացվելու

Կրկին անգամ HZHAM.am կայքին են դիմել Գյումրու թիվ 27միջնակարգ դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ՝ տեղեկացնելով, որ դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը վերը նշված կրթահամալիրը դարձրել է հացատան։

Ըստ նամակագիրների, տնօրենը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում, դպրոցի գրադարանը սարքել է իր համար հանգստյան սենյակ, որտեղ, հատկապես երեկոյան ժամերին,  ընկերների հետ  փարթիներ է անցկացնում, իսկ երբեմն էլ այստեղ խաշ են ուտում, ինչի պատճառով սխտորահոտը մի քանի օր  շարունակ բուրում է դպրոցի միջանքցներում։

Հիմա էլ, քաղաքում խոսակցություներ են պտտվում, որ դպրոցին կից  կառույցի ճաղավանդակները հանել են եւ տեղում շինանյութ լցրել, որպեսզի բար կամ սրճարան սարքեն տնօրենի եւ նրա ընկերների համար։ Լինելով պատմություն առարկայի ուսուցիչ Կարեն Գալստյանը 5-րդ  եւ 7-րդ դասարաններում իբրեւ դասավանդում է, այնինչ, ըստ ծնողների, սեպտեմբերից մինչ օրս, 2 անգամ է դասարաններ մտել։ Նրա փոխարեն,  ուսուցչի օգնական Անուշ Ռաֆայելյանն է երբեմն դասն անցկացնում, ով նույնպես պատմության մասնագետ է ձեւակերպված, եթե նա էլ «հավես չի ունենում», դպրոցի փոխտնօրեն Մելանյա Մելքոնյանը աշակերտներին ուղարկում է տուն։

Նման ամենաթողության պայմաններում, ըստ ծնողների, դպրոցի աշակերտները անարգել մուտք ու ելք են անում դպրոցի տարհանման սենյակներում, որտեղ հսկիչ ոչ մի գործողություն չի կատարվում՝ աշակերտների անվտանգության պահպանման համար։

Արդեն երրորդ շաբաթն է ինչ դպրոցում աշակերտները տաք կերակուրով են սնվում, սակայն դպրոցում տնօրենի գիտությամբ, բուֆետի աշխատող Շուշանիկ Մարտիրոսյանը վաճառվում է նաեւ երեխաներին հասանելիք հացը՝ զույգը 150 դրամով։

Նամակագիրները նշել են նաեւ ամենօրյա հացը գնող մանկավարժների անունները՝ Գոհար Մեհրաբյան (պատմնության ուսուցիչ), Անահիտ Սարգսյան (հայոց լեզվի մասնագետ), Սիմա Վտոյան (մաթեմատիկայի ուսուցիչ), Սոֆյա Թորոյան եւ Ռուզաննա Մանուկյան, վերջինս դպրոցի հավաքարարն է։

Վերը նշված շարադրանքներից հետո նամակագիրները հրավիրելով իրավապահների ուշադրությունը, դպրոցում տիրող ապօրինությունների մասով տեղեկացնում են նաեւ, որ Կ․ Գալսյանը Տիգրան Ասատրյան անունով աշխատողի է գրանցել, ում դպրոցում ոչ ոքի չի տեսնում, իսկ անգլերենի մասնագետին ընդունել է դպրոցում, որպես  լաբարանտ /ֆիզիկա կամ քիմիա առարկաների/։ 
Հ․Գ Իսկ ՀՅԴ-ական Կարեն Գալստյանի վարքի մասին ծնողները բազմաթիվ անգամներ են բարձրաձայնել, սակայն վերադասը շարունակում է աչք փակել տնօրենի եւ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Անի Պալաքյանի անհարգալից վերաբերմունքը մանկավարժական կոլեկտիվի եւ մատաղ սերնդի նկատմամբ։ Իսկ Գյումրիում շշուկներով խոսում են, որ Կ․ Գալստյանը հեռացել է օրինական կնոջից եւ ապրում է Անի Պալաքյանի եւ նրա մայրիկի հետ, ովքեր չեն թաքցնում ծառայողական սիրավեպը։
Որպես ՀՅԴ-ական Կ․ Գալստյանի մասին խոսակցությունները, որ ՔՊ-ականների հետ ԱԺ եւ քաղաքի ավագանու համամասնական ընտրություններին ՔՊ շտաբներ է այցելել, հետեւել են եւ համոզվել ՀՅԴ-ական կուսակիցները, բայց, ի զարմանս գյումրեցիների, Կ․ Գալստյանը դեռ ՀՅԴ շարքերում է, իսկ դպրոցն էլ անձնական բոստանը։

Արմինե Հակոբյան