Եվա՞ն կչեզոքացնի Ադամին
06/04/2022 10:34

HZHAM-ին հասած տեղեկությունների համաձայն, այսօր՝ ապրիլի 6-ին, Գեղարքունիքի մարզի Մաքենիսի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չի կայանալու։
Բանն այն է, որ արդեն որերրորդ անգամ հայտարարված մրցույթը տապալվում է՝ մարզային ներկայացուցիչների բացակայության պատճառով, այդպիսով խոչընդոտելով միակ թեկնածու՝ ՀՅԴ-ական, նախկին տնօրեն Ադամ Մխիթարյանի ընտրությանը։
Պարզվում է, որ մրցույթի տապալումը երկու դրդապատճառ ունի՝ քաղաքական եւ անձնական։
Առաջինը պայմանավորված է Ադամ Մխիթարյանի ՀՅԴ կուսակցության անդամը լինելով, ով 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի վարկանշային թեկնածուն է եղել։
Երկրորդ պայմանը՝ նախկին մարզպետ, այժմ ՏԿԶ նախարար Գնել Սանոսյանն իր խնամու հարսին Լճավանի դասվարներից մեկին ցանկանում է կարգել Մաքենիսի դպրոցի տնօրեն, սակայն երիտասարդ կինը ո՛չ աշխատանքային ստաժ ունի, ո՛չ տնօրենի հավաստագիր։
Այդպիսով Գնել Սանոսյանը ներքին հրահանգ է իջեցրել՝ տապալելով մրցույթը ժամանակ շահել, մինչեւ իր յուրայինը հավաստագիր կհանի, իսկ ստաժի հետ կապված խնդիրը ինքը կլուծի՝ օրենքը շրջանցելով։
Այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ադամ Մխիթարյանից, ով հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքն էլ է կարծում, որ այսօրվա մրցույթը չի կայանալու, իսկ մյուս հարցերի առնչությամբ մեկնաբանություն չտվեց, ասելով, որ մայիսի 10-ին ինքը ասուլիս է հրավիրելու ու խնդիրը կբարձրաձայնի։
Աննա Գրիգորյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)