Մկան մեղրամիսը․ ու՞մ ծվծվոցն է լսվում նորաթուխ օլիգարխի թիկունքում

01/04/2022 12:35
Մկան մեղրամիսը․ ու՞մ ծվծվոցն է լսվում նորաթուխ օլիգարխի թիկունքում


Լուսանկարում․ ձախից աջ՝ Հովիկ Աբրահամյան, Արտաշատի ՔՊ-ական քաղաքապետ՝ Կարեն Մկրտչյան, Արարատի մարզպետ, ՔՊ-ական Սեդրակ Թեւոնյան։

Այս տարի, սիրահարների՝ սուրբ Վալենտինի օրը, Հովիկ Աբրահամյանը նշեց Արտաշատի սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ՔՊ մարզային վերնախավի հրավերով ու մասնակցությամբ։ Առաջին հայացքից ծերունական մառազմ կարելի է դիտարկել կարկառուն ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի մերձեցումը ՔՊ լակոտ-լուկուտների հետ, սակայն պետք չէ թերագնահատել մխչյանցի Մկան հոտառությունը։
Բանն այն է, որ ՔՊ-ի հետ սիրախաղ սկսած Հովիկ Աբրահամյանն այսպիսով իր բիզնեսներն է պահպանում՝ թուլափայ նետելով ՔՊ վերնախավի առաջ։
ՀՀ նախկին վարչապետի մերձավոր շրջապատի մեր լրատուն հայտնում է, որ քաղաքական դաշտում հայտնված նեո օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, ով մեկ տարի առաջ ձեռք էր բերել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, իսկ տակավին վերջերս՝ Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) Մկան շքեղ առանձատունը, որը ԱԺ շենքի կրկնօրինակն է, իրականում Հովիկ Աբրահմյանի պրոտեժեն է ու նրա հետ գործարքի մեջ է, եւ աճուրդի հանված տունը մխչյանցին միայն այս տարբերակով կարող էր ետ բերել՝ աճուրդին հայտնված նոր գնորդի իմիտացա ստեղծելով։ 
Ի դեպ, բազմաթիվ հանցավոր պատմությունների մեջ թաթախված ու դուրս պրծած Հովիկ Աբրահամյանը, խնամիական կապերի միջոցով ու Գռզոյի բարձր հովանավորությամբ ակտիվացել է ու սկսել հաշվեհարդար տեսնել երբեմնի թշնամիների դեմ։
Օրինակ, ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, գազի Հովոյի դեմ մահափորձի հետքերը Մկան բույն են տանում, ո՞վ է հաջորդը։

Անի Մադոյան