Դասապրոցես՝ թշնամու ուղիղ նշանառության տակ
31/03/2022 23:30

«Քանի դեռ մենք ոտքի վրա ենք ու զենք բռնելու ընդունակ՝ թուրքը մեր հողին ոտք չի դնելու»,- համոզված պնդում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած Սոթք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն, 44 օրյա պատերազմի մասնակից Արտակ Մելքոնյանը։
Խայտառակ կապիտուլյացիայից հետո, Սոթք համայնքի միջնակարգ դպրոցը, ինչպես տարածաշրջանի շատ համայնքներ ու դպրոցներ, հայտնվել է Նորաբակում տեղակայված թշնամու դիրքի նշանառության տակ։ Չնայած այս հանգամանքին, մարդիկ ապրում են ու արարում, հաստատուն կանգնած հայրենի հողին։
-Մայրաքաղաքում չեն պատկերացնում մենք ինչ օրում ենք ապրում, - իրավիճակը Սոթքում ներկայացրեց բնակիչներից Իգորը,- Ոչ մի պարագայում չենք վախենում, բայց ամեն գիշեր անհանգիստ ենք պառկում քնելու՝ թուրքը մնում է թուրք, կարա գիշերով էլ հարձակվի՝ բնաջնջի, բայց ես իմ տունը չեմ թողնի ու չեմ հեռանա գյուղից։ Պետք լինի մինչեւ մահը կռիվ կտանք, բայց մեր էրեխեքի տունը էս էլ որերրորդ անգամ չենք զիջի թշնամուն,- պնդեց բնակիչը։
Պատերազմից հետո նվազե՞լ է աշակերտների թիվը, մարդիկ լքու՞մ են գյուղը հարցին, դպրոցի տնօրենը պատասխանեց․
-Պատերազմից հետո անգամ երեքով ավելացել է մեր աշակերտների թիվը՝ պայմանավորված Արցախից եկած աշակերտներով։ Ոչ մի րոպե չի դադարել մեր դպրոցի աշխատանքները։ Ոչ մեկ չի լքել գյուղը, մարդիկ ամուր կամք ունեն։ Կրակոցով մեզ չեն վախեցնի, երեխաները ոչ մի պարագայում խուճապի չեն մատնվում, եթե զանգը հնչեց ուրեմն բոլորը զբաղվում են իրենց դասով ու գործով,- վստահեցրեց Արտակ Մելքոնյանը։
Աննա Գրիգորյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)