«2 օր մնացել եմ առանց բուժօգնության»․ հիվանդանո՞ց, թե՞ սպանդանոց

31/03/2022 22:58
«2 օր մնացել եմ առանց բուժօգնության»․ հիվանդանո՞ց, թե՞ սպանդանոց

Վաղարշապատի բնակիչ Գեւորգ Մկրտչյանը դիմել է HZHAM-ին, որ ինքը թոքաբորբի նախանշաններով, ուրբաթ օրը դիմել է Վաղարշապատի պոլիկլինիկա, սակայն բուժում ստանալու փոխարեն, բուժաշխատողների կողմից հանդիպել է անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունքի։
-Առաջին օրը, Էջմիածնի հիվանդանոցում նորմալ ստացա կաթիլային, սակայն երկրորդ օրը՝ բուժքույրը դեղորայքը, որ նախատեսված էր խառնել ընդհանուր կաթիլային լուծույթին, միանգամից ներարկեց երակիս մեջ՝ վնասելով այն։  Երբ ասեցի այս ի՞նչ եք անում, մոտեցավ մյուս բուժքույրը՝ Իրինան ու ասեց, որ ինձ գաղտնի ձայնագրել ու նկարահանել են, եւ եթե ես ցանկանում եմ, որ այլ բուժքույր միացնի կաթիլայինը, պետք է ստորագրեմ։ Հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանը նույնիսկ չցանկացավ իր աշխատակցին կանչել ու պարզել եղելությունը։ Չեմ հասկանում սա հիվանդանո՞ց է, թե՞ սպանդանոց։ Ի՞նչ է նշանակում հիվանդին գաղտնի ձայնագրել ու թողնել առանց բուժօգնության։