Նշվում է գազի դիմաց ռուբլով վճարելուց Եվրոպայի հրաժարվելու հետեւանքները

30/03/2022 10:56
Նշվում է գազի դիմաց ռուբլով վճարելուց Եվրոպայի հրաժարվելու հետեւանքները

«Արի Կապիտալ Մենեջմենթ» ընկերության ներդրումային ստրատեգ Սերգեյ Սուվերովը «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում անվանել է Եվրոպայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու հետեւանքները։

Փորձագետի կարծիքով՝ Եվրոպա ռուսական գազի մատակարարման դադարեցումը սպառնում է աղետալի հետեւանքներով նրա էներգետիկ ոլորտի համար։ Դրանք ենթադրում են կապույտ վառելիքի գների բարձրացում, հնարավոր է մինչև հինգ հազար դոլար մեկ խորանարդ մետրի համար, ինչպես նաև «գալիք ձմռանը էներգիայի սպառման հարկադիր ռացիոնալացում», զգուշացրել է նա։

Սուվերովը հավելել է, որ գազը ածուխով և այլընտրանքային էներգիայով փոխարինելու հնարավորությունները սահմանափակ են, «այն ամենն, ինչ կարելի է անել այս ուղղությամբ, արդեն արված է»։

Եվրոպայի համար խնդրահարույց կլինի ռուսական գազը փոխարինել ԱՄՆ-ից կամ Կատարից LNG-ով, քանի որ ամերիկացիների ազատ գազի հնարավորությունները սահմանափակ են, իսկ Կատարի մատակարարումները հիմնականում պայմանագրային են։
Ավելի վաղ, Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ասել էր, որ Եվրամիությունը հրաժարվում է կատարել Ռուսաստանի պահանջները գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ։Ռուսաստանի կողմից «անբարյացակամ երկրներին» մատակարարվող գազի դիմաց վճարումը ռուբլու վերածելու որոշման մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մարտի սկզբին։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները, արձագանքելով այս հայտարարություններին, արդեն նշել են, որ պայմանագրերում նշվում է այլ արժույթ։
Մոսկվան, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, դիտարկում է գործողությունների ծրագիր, եթե եվրոպական գործընկերները հրաժարվեն Ռուսաստանի հետ գազային պայմանագրերից։ Նա նաև թույլ է տվել հրաժարվել առաքումներից՝ վճարման բացակայության դեպքում։