Սկանդալ․ Բացահայտվել ու կոծկվել է պետական թալան

29/03/2022 10:09
Սկանդալ․ Բացահայտվել ու կոծկվել է պետական  թալան

ՀՀ ՍԱՊԾ-ի տեսչական մարմնի մեր լրատուն հայտնում է, որ Արարատի մարզի Արտաշատի հարկային վարչությունը չորս ամիս առաջ՝ Այնթափում, Խարբերդում և Շենգավիթ համայնքներում  գործող «Ինեսա» սուպերմարկետի ցանցերում,  բացահայտել է պետական գանձարան չմուծված, թաքցրած 700 մլն դրամի յուրացում։
Ըստ մեր լրատուի, գործին կայծակնային   արագությամբ  խառնվում են վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նրա զարմիկ,  ՊԵԿ նախկին նախագահ՝ Ռաֆիկ Մաշադյանը, ինչի արդյունքում  աշխատ
անքից հեռացվում է Արտաշատի հարկային պետը, ով հանդգնել էր  պետական թալան բացահայտել, իսկ 700 մլն դրամը միտումնավոր ձևով  չի մուտքագրվում պետական գանձարան։

Հիշեցնենք, որ «Ինեսա» սուպերմարկետ ցանցերի սեփականատերը Կարեն Սուրենի Հովհաննիսյանն է, ով ՔՊ-ի վերնախավի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է,իրեն արտոնյալ է համարում,  ավելին՝ ստվերում, ահռելի գումարներ է մուծում Աննա Հակոբյանին։
-Իսկ ՊԵԿ նախկին նախագահ՝ Ռաֆիկ Մաշադյանին մուծվում էր երկու հարյուր հազար դոլար, որպեսզի վերջինս ՀՀ խոշոր հարկատուների ցանկից հեռացներ «Ինեսա» սուպերմարկետների ցանցին,-հավաստիացնում է ՍԱՊԾ-ի մեր լրատուն,- ՊԵԿ-ի նակոլկա Շուշոն ամիսը 500 մլն դոլար հասցնում էր Աննա Հակոբյանին,բոլորը գիտեն այդ մասին։

Սա աննախադեպ, պետական թալան է։ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո, Կարեն Հովհաննիսյանն իր եղբայրներ՝ Վիլհելմի, Մարտինի`Մռդոյի ու հոր՝ Սուրենի հետ, հեղափոխությունից ամիջապես հետո  դարձել են միլնոնատերեր։

Լուսանկարում Կ․ Հովհաննիսյանի առանձնատունն է

Կարեն Հովհաննիսյանը Խարբերդում կառուցում է չորս միլիոն դոլարանոց վիլա, սննդի օբյեկտ, որն արժե երկու միլիոն դոլար։ Եղբայրը՝ Այնթափում կառուցում է երեք միլոն դոլարի դղյակ։ Ասեք, որ ցնցող թալան է, այն էլ ընդամենը չորս տարում,-պատմում է մեր լրատուն,-հարկայիններից թաքցվում են մոտ երեք հարյուր աշխատակիցները, որոնցից միայն տասն են գրանցված։
Մեր զրուցակիցը փաստեց նաև, որ Կարեն Հովհաննիսյանի սուպերմարկետներում ժամկետանց սննդի ապրանքներ են անարգել վաճառվում։ Ավելին, այն տնտեսական սուբյեկտները, որոնք իրենց հին, անորակ ապրանքները դուրս են գրում, որպես խոզերի կեր, օրինակ, «Յաշկինո» կոնֆետները Կարեն Հովհաննիսյանը  գնում է հինգ հարյուր դրամով և առանց վախի, իր առևտրի ցանցերում, ժամկետները փոխելով, վաճառում տասն երկու հազար դրամով։
Ավելին, ժամը վեցից հետո, առևտրի ցանցերում ՀԴՄ կտրոններ չի տրամադրվում սպառողներին։ Երեք դրամարկղ փակվել է։
ՀՀ ՍԱՊԾ-ի ոչ մի աշխատակիցներ չեն հանդգնում  շրջայցեր անել վարչապետի տիկնոջ հովանավորած սուպերմարկետներում, հակառակը՝  աչք են փակում այս ամենի դեմ, ի դեմս վարչապետի տիկնոջ, ով թևերը փռել է հովհաննիսյանների վրա, ովքեր օրը ցերեկով թունավորում են իրենց հայրենակիցներին՝ ժամկետանց ու անորակ սննդով։
-Իրանից ներկրում են տարօրինակ հոտով հյութեր,որոնք վտանգավոր են մարդու առողջության համար,-վստահեցնում  է մեր լրատուն,-Կարեն Հովհաննիսյանը, ամիսներ առաջ, Արարատի նախկին մարզպետ՝ Ռազմիկ Թևոնյանի գործարանի օղիներն էր վաճառում միամիտ սպառողների վրա, սակայն,  հիմա դադարեցրել է այդ գործընթացը՝ հավանաբար մարզպետի հեռանալու կապակցությամբ։
 
ՀԳ․ Մեզ չհաջողվեց այս ամենի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ հովհաննիսյաններից։ Հուսանք, որ պատկան մարմինները կզբաղվեն վերը շարադրածի առնչությամբ՝ բռնելով պետական թալանչու ու հանցավոր գործարարների ձեռքը,  անկախ նրանից, թե ով է վերջինիս հովանավորում։

Անի Մադոյան