Անհաջողակը․ Վահան Զարոյան

23/03/2022 12:22
Անհաջողակը․ Վահան Զարոյան

Քո դեմքը, երբ...

😌 2018 թ. հունիսի 27-ին նշանակվում ես փոխմարզպետ,
😌 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվում ես աշխատանքից՝ փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ կեղծելու և դա բացահայտվելու պատճառով։

😌 հարուցված քրեական գործդ կարճվում է՝ համաներման հիմքով, տերերդ ասում են՝ շատ ես վիզ դրել մեր համար, 2019-ին Քոչարյանի դեմ հերոսական պայքար ես մղել, գնա ֆռֆռա:

😌 որպես հեղափոխական լեգենդ՝ բախտդ փորձում ես Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ ընդամենը 504 ձայն ես հավաքում և փառքի դափնիները զիջում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի «ներոնիկին»՝ Արամ Մելքոնյանին:
😌 քեզ՝ անդիպլոմավոր վարդենիսցուդ, շեֆերդ խցկում են ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական (էս ի՞նչ բառեր էին, Տեր Աստված...),
😌 որպես Քոչարյանի դեմ պայքարած լեգենդ՝ զբաղեցնում ես 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը,

😌 բախտը դիպլոմիդ նման կեղծ ժպիտներ է արձակում. այստեղ էլ ես քաշվում և չես ընտրվում երեսփոխան,

😌 բայց... շեֆդ, առաջնորդվելով «Պոլի փայտ լինի, բայց մերոնցական լինի» ՀՀՇ-ական հայտնի կարգախոսով, քեզ՝ Վահան Զարոյանիդ, ում փոխմարզպետի պաշտոնից ազատել էր դիպլոմի կեղծման պատճառով, վերստին նշանակում է ՆՈՒՅՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ պաշտոնին (ձեռքի հետ եկեք ցավակցենք այդ դժբախտ և ճակատագրով դատապարտված աթոռին...),

😌 Վարդենիսի համայնքապետի ընտրություններին ապօրինի ներխուժում ես տեղամասեր, վիզ դնում, որ շեֆիդ ՔՊ-ական թեկնածուին վերարտադրես, բայց... (ախր մի բան գիտեին մարդիկ, որ դիպլոմ չեն տվել), էստեղ էլ ես ձախողվում, հետո ամենավայրենաբարո մեթոդներով փորձում ես օրինավոր ընտրված ընդդիմադիր դաշինքների համայնքապետ Ահարոն Խաչատրյանին շարքից հանել, դա էլ չի ստացվում և.....

😌 Գալիս ես այդ մարդու երդման արարողությանը և հեզանազ կանգնում կողքը....