Շիրակի նոր ֆեոդալը՝ բատրակները կզբաղեցնեն վարչությունների պետերի պաշտոնները

14/03/2022 13:25
Շիրակի նոր ֆեոդալը՝ բատրակները կզբաղեցնեն վարչությունների պետերի պաշտոնները

Գյումրեցի քաղակտիվիստ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդիր է բարձրաձայնել․

«Նազոյի հոր դուքյանը-2
Պարզվում է, էս գյումրվա եկատիրինից շատերն են զզվում, ու նրա ապօրինությունների մասին շարունակ դիմում են...
Երեկ ինձ դիմած քաղաքացին (ստորև ներկայացնում եմ խոսակցության մի մասի պատճենը), բողոքում էր, որ նազոյի լուրջ ջանքերի շնորհիվ մարզի գյուղվարչության պետ է նշանակվել մի անձ, ով նախորդ տարի տիրություն է արել նազոյի կարտոֆիլի դաշտերին:
Նշված պաշտոնյային չեմ ճանաչում, զերծ կմնամ կարծիք հայտնելուց, փորձեցի ճշտել տեղեկության հավաստիությունը..
Պարզվեց նշված անձը Շիրակի մարզի Բասեն գյուղից է, անցած տարի նազոյի ախպոր հետ, իսկապես տիրություն է արել նազոյի դաշտերին, հիմնականում եղել է ջրվորը:
Շիրակի մարզում նախորդ տարի մեկ հեկտարի, միանգամյա ջրելը արժեցել է 20000 ՀՀ դրամ, գյուղատնտեսությամբ զբաղվողները ջրել են 5-7 անգամ (երաշտի պատճառով)...
Ըստ օդում կախված լուրերի, եկատիրինը ունեցել է հինգ հեկտար, ասում են ջրվորի գումարը չի տվել (մոտ 5-700000 ՀՀ դրամ) և որպեսզի բնամթերքով չփակվի(դե ինքը իշխանական եկատիրին է), մեծ ջանքերիշնորհիվ, էս տղուն նշանակել է վարչության պետ, ընդհուպ չսպասելով նախկին վարչության պետի թոշակի անցնելուն...

Հ.Գ․ Հուսամ սեփական վարսահարդարին էլ մշակույթի բաժնի պետ չի նշանակի...»

 

Հ․Գ․2 Հիշեցնենք, որ ավելի վաղ, Կարապետ Պողոսյանը կրկին ՖԲ միջոցով, տեղեկացրել է, որ․

«Ցավոք մեր մարզի միակ ընդդիմադիրը ես(ընկերներիս հետ) եմ մնացել, շատերը վառ ընդդիմադիր են դառնում միայն ընտրությունների ժամանակ և բոշկա գլորելով փորձում ինչ որ բան քերել...
Եվ այս հանգամանքով պայմանավորված, ինչ լինում է ինձ են դիմում, ես էլ որոշել եմ խնդիրները միմիայն բարձրաձայնել, իսկ պայքար կվարենք միայն այն ժամանակ, երբ բարձրաձայնողները առաջինը իրենք փողոց դուրս գան և սեփական դժգոհությունը հայտնեն..
Ինչևէ, երեկ ամբողջ օրը ինձ են դիմել Գյումրու Է.Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի աշխատակիցները, ովքեր սարսափած են, ուրբաթ օրը, Շիրակի մարզպետուհին աշխատանքային օրվա ավարտից 10 րոպե առաջ, որոշել է նշված պոլիկլինիկայի գործող տնօրենին ազատել աշխատանքից, փոխարենը տնօրեն կարգել սեփական քեռակնոջը` Արևիկ Ծերունյանին, այս տիկնոջը չեմ ճանաչում, չեմ կարող որևէ բնորոշում տալ, բայց պոլիկլինիկայի աշխատակիցները սարսափով ասում էին, որ այս կնոջ պարագայում Շիրակի մարզի եկատիրինը իրենց օր ու արև չի տալու:
Ի դեպ, լուսանկարները, որտեղ տարբեր ժամանակահատվածներում պատկերված են բժշկուհի Ծերունյանը և եկատիրինը, ինձ են ուղարկել Շիրակի մարզպետարանից, նաև բողոքելով, որ տիկինը մարզպետարանն էլ է սարքել հոր դուքյան, ու Ցայգի աշխատակիցներով լցրել...
Հուսամ Նազոն այս ամենը կհերքի, բոլորիս սիրտն էլ դուքյանի մասով տեղը կընկնի»