Դդմաշենում կառուցված սգո ու հանդիսությունների սրահը վերջին ծրագիրն էր
14/03/2022 12:39

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մեր ընթերցողները տեղեկացնում են, որ իրենց ծննդավայր Դդմաշենը տարբերվում է մարզի հարակից համայնքներից։
Բանն այն է, որ համայնքում
կատարված են բոլոր ծրագրերն ու լուծված բոլոր
հիմնախնդիրները։Համայնքն ավելի ճիշտ ավան է հիշեցնում, քան՝ գյուղ։ Ճանապարհն ու մայթեզրերը,
գիշերային լուսավորված փողոցները, դպրոցի տիպային
շենքն ու նորակառույց մանկապարտեզը, բուժամբուլատորիան, նորակառույց սգո ու հանդիսությունների
սրահը հայնքապետարանի շենքի հետ միասին, մի
շուրջպար են հիշեցնում համայնքամիջում։
Ըստ տեղաբնակների, այս ամենը ճաշակով ու սիրով կառուցել է իրենց համագյուղացի, մասնագիտությամբ շինարար, հնաբնակ
համայնքապետ՝ Ավետիս Ավետիսյանը։
-Սպասում ենք խոշորացված
համայնքապետ՝ Սարգիս Մուրադյանի և ավագանու
հաստատված որոշմանը, որով պիտի կահավորվի սգո և հանդիսությունների սրահը,-վստահեցնում
էին դդմաշենցիները։
Այս մեծ շինությունը կառուցել է Ավետիս Ավետիսյանը՝ տեղական բյուջեի միջոցներով,
շուրջ 70 մլն դրամի շրջանակներում,-պատմում են մեր զրուցակիցները,-Հազար ափսոս, որ
կառավարությունը դեմ գնալով Սևանի տարածաշրջանի բնակչության ցանկությանը խոշորացրեց
համայնքները։
« Հիմա մի տեղեկանքի համար պիտի Սևան քաղաք հասնենք։Բայց սովորության
մեծ ուժով դարձյալ գնում ենք Ա․Ավետիսյանի մոտ, վերջինս բացատրում
է մեզ նոր կարգը, բայց միևնույն է, մենք չենք ընկալում նրա ասածը, ավելի ճիշտ չենք
համակերպվում այս նոր կարգին։ Ավետիսյանից բացի մեկ այլ ղեկավարի չենք ուզում տեսնել»-,պատմեցին
դդմաշենցիները։
Ավետիս Ավետիսյանն էլ ասաց, որ ուրախ է անչափ, որ ի վերջո, դդմաշենցին ունեցավ պահանջված սրահը, որը
կթեթևացնի համայնքի բնակչի հոգսը։
-Միակ հիմնախնդիրն էր համայնքում մնացել, որն էլ լուծեցինք։
Արդեն իսկ պայմանավորվել ենք համայնքապետ՝ Սարգիս Մուրադյանի հետ սրահի կահավորման
հարցի շուրջ,-ասաց Ա․Ավետիսյանը,- Ս․Մուրադյանը պրագմատիկ անձ է ու հուսալի կառավարիչ, նա տեղեկացված
է յուրաքանչյուր համայնքի խնդիրներից։Այս առումով Սևանի տարածաշրջանի բնակչությունը
շահեկան կարգավիճակում է։
Մեր այն հարցին թե կշարունակե՞ք վարչական ղեկավարի աշխատանքը,
թե՝ ոչ, Ա․ Ավետիսյանը պատասխանեց․
-Ես էությամբ գործունյա, արարող անձ եմ ու բնականաբար, կդժվարանամ հարմարվել վարչական ղեկավարի աշխատանքի հետ։
Նարինե Հասրաթյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)