ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա

11/03/2022 12:16
ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա, նույնիսկ եթե այնտեղ ոչ սովորական սպառազինություն օգտագործվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Ճեպազրույցի ժամանակ նա հերքել է ամերիկյան կողմի քիմիական և կենսաբանական ռազմական ծրագրերի առկայությունը և պնդել, որ Ռուսաստանը նման հնարավորություններ ունի։
«Ես չեմ պատրաստվում հիպոթետիկ իրավիճակների մեջ մտնել: Հիմա մենք ասում ենք, որ նրանք ունեն նման ներուժ և հնարավորություններ: Ես նույնպես մտադիր չեմ խորանալ հետախուզական տեղեկատվության մանրամասների մեջ: Բայց նախագահ Բայդենի տեսակետը ԱՄՆ զինվորականներին Ուկրաինա չուղարկելու վերաբերյալ չի փոխվել»,-նշել է Փսակին։