Կոտայքը՝ նոր դեմքով (Տեսանյութ)

09/03/2022 13:29
Կոտայքը՝ նոր դեմքով (Տեսանյութ)

Ներկայումս, ՀՀ մարզերից առանձնանում է Կոտայքի մարզը։  Բանն այն է, որ այս մարզն օր-օրի կերպարանափոխվում է բոլորի աչքի առջև՝ իր կատարված ու անընդմեջ կատարվելիք գործերով։

Նախկինում թալանված, բզկտված, վանդալիզմի զոհ դարձած հուշարձաններն, այսօր անցորդներին ու մարզ մտնողին ներկայանում են իրենց նորակառույց տեսքով։
Ըստ մարզի մեր աղբյուրի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» եւ Կոտայքի Ահարոն Սահակյանի նախաձեռնությամբ, վերակառուցվել են մարզի մի քանի
հուշարձաններ՝ «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» հուշարձանների մոտ տեղադրվել են անվտանգության համակարգեր՝ հետագա հարձակումներից խուսափելու համար։

Կարեւորագույն մի խնդիր եւս լուծվել է՝ «Չայնի» ոլորաններում գտնվող «Արձագանք» հուշարձանն, ի վերջո, մարզպետի միջամտությամբ, փոխանցումով ձերբազատվել է մասնավոր անձից, ով երեք անգամ, դատարանի որոշմամբ սեփականատեր է ճանաչվել։

Նախկին մարզպետներից մի քանիսին չէր հաջողվում լուծել այս խնդիրը,-փաստում է մեր աղբյուրը,-այս խոսուն  լուսանկարներն էլ  պատմում են մարզում,  կյանքի կոչած  ծրագրերի՝  նոր մտահղացումների, վերահսկողության ու շարունակական լինելու մասին։

    Տես՝ ոլորապտույտ ճանապարհների լուսանկարները


Ըստ մեր աղբյուրի, Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակաման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող EU4IMPAST ծրագրի շրջանակում, Կոտայքի մարզպետարանում հանրային լսման արդյունքում, մարզպետի կարգադրմամբ ընդունվել է փոքր և միջին ձեռներեցության զարգացումը։

Այս փաստն աշխուժություն է հաղորդել մարզի բնակչության շրջանում։
Կառավարության որոշմանն է ներկայացվել նոր սուբվենցիոն աշխատանքների փաթեթ, որի հաստատման դեպքում մի շարք համայնքներում կկատարվեն լայնամասշտաբ շինաշխատանքներ։
Կոտայքի մարզի բուժհաստատություններում, 32 տոկոսով աճ է գրանցվել բուժվճարների առումով։
Մարզի կրթական օջախներն առնված են մարզպետի խիստ հսկողության տակ, այս ոլորտում կան բազմաթիվ բաց թողումներ՝ նոր դպրոցների ու մանկապարտեզների  հիմնահատակ կառուցման խնդրով։ Մի քանի համայնքներում շուտով կավարտվի մանկապարտեզների շենքերի կառուցումը։

Տեղի երիտասարդ մայրերի համար կլուծվի մանուկների նախակրթության խնդիրը։
 

Հրազգան քաղաքում 3 մլդ-ի սահամաններում շինաշխատանքներ են կատարվում։

Լեռնանիստ համայնքում խմելու ջրի  ապահովման խնդրով մարզպետը դիմել է կառավարությանը, որը սուբվենցիոն ծրագրի շրջանակում հնարավոր է այս տարի ստանա լուծում։

Տեղեկացնենք, որ շուտով ՏԻՄ ընտրություններ կկայանան՝ Չարենցավան, Բյուրեղավան, Ակունք, Ջրվեժ խոշորացված համայնքներում։
Մարզում կատարված աշխատանքները թվելն ու ներկայացնելն անհնար է մի հոդվածում,  նրանց մասին կարող եք տեղեկություն ստանալ՝ այցելելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջ։
Նարինե Հասրաթյան