Կառավարության թանկացման «կռուտիտները»
05/03/2022 15:36

Սննդամթերքը թանկացավ, գարուն ա սիբեխ,մանդակ, կանաչի կուտեք:
Հացը թանկացավ, բայց խոմ քաշը «չպակասեց»։
Կարտոֆիլը թանկացավ, խառը կանաչի կամ սխտոր կերեք:
Զատիկին ընդառաջ հավկիթը թանկացավ, ձերը ներկեք (հավատալու ա սրանցից):
Դեղերը թանկացան, է դուք մի հիվանդացեք:
Կարագը թանկացավ, բայց խոմ փաթեթավորումը լավացավ։
Հոսանքը թանկացավ, փոխարինեք ձեր էլեկտրալամպերը էներգաարդյունավետ ու խնայող LED-երով:
Ջուրը թանկացավ, բայց մեր ջուրը աշխարհում երկրորդ տեղն ա գրավում։
Գազը թանկացավ, բայց խոմ կալորիականությունը բարձրացավ։
Բենզինը թանկացավ, է հա մեկա շատերդ գազով եք քշում։
ԱՊՊԱ-ն թանկացավ, ավտոն ծախեք տեղը չմուշկ, սքեյթ, ինքնագլոր առեք քշեք։
Կառավարությունը այ սենց շատերին էշի տեղ դնելով կռուտիտ ա լինում։ Դե գնա ժողովուրդ ու դիմացի սրանց: Որ ամոթը լրիվ կորցնեն սենց էլ կասեն՝ ժողովուրդ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտեք:
Արթուր Թովմասյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)