44 մետր բարձրությամբ խաչը ընկել է (Տեսանյութ)

04/03/2022 20:52
44 մետր բարձրությամբ խաչը ընկել է (Տեսանյութ)

2021 թ-ի նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում տեղադրվել էր 44 մետր բարձրության խաչ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների։ Այսօր, ուժգին քամու պատճառով, խաչը ընկել է։
Տարածաշրջանում մարդիկ խիստ անհանգիստ են․
-Խաչն էլ մեզնից երես թեքեց, Աստված բարին կատարի՝ լավ նշան չէր,- սնահավատությանը տուրք տալով կարծիք էին հայտնում մարդիկ։