Ապրիլի 1-ից թանկանալու է նաեւ գազը․ ապրել անհնար է դառնում

04/03/2022 10:11
Ապրիլի 1-ից թանկանալու է նաեւ գազը․ ապրել անհնար է դառնում

Էլեկտրաէներգիայի և ջրի թանկացմանը հաջորդեց գազի թանկացումը (ապրիլի մեկից): Տնտեսության այս երեք բաղադրիչները իր հերթին բերելու են սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների զգալի թանկացմանը, ինչը մենք արդեն տեսնում ենք (շաքարավազ, հավկիթ, կաթնամթերքի և այլն)։
Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում արտագնա աշխատանքների, որոնք իրենց ընտանիքներին ամսեկան փող են ուղարկում, որ հարազատները ապրեն։
Թանկացումները և գործող իշխանությունը իր փնթի ու անտաղանդ աշխատանքի պատճառով խժռում է ժողովրդին, իսկ ժողովուրդը դեռ լսում ու հավատում է պոպուլիզմի և ստերի մեծն վարպետ՝ Նիկոլին:
Ժողովուրդ ջա՛ն, այ ձեր ցավը տանեմ, ինչքա՞ն ենք դեռ հավատալու Նիկոլի ստերին, զառանցանքներին նախկինների «թալանի ու մեղքերի մասին», չորս տարի է անցել ձեր կյանքում ինչ-որ բան փոխվե՞լ է, բացեք ձեր աչքերը և սառնարանները ու ինքներդ համոզվեք, որ գնալով ավելի է ծանրացել ու ծանրանում ձեզ վրա դրված բեռը, իսկ դրա փոխարեն Նիկոլը և իր մերձավոր շրջապատը տժում է բյուջեի հաշվին ու օր-օրի հարստանում: Մենակ չասեք ինձ, որ նայի մեր փրկիչը դաժէ իր ատամները չի սարքում, ես էտ լոլոներին չեմ հավատում, նա կեղծ է ոտից գլուխ, կեղծիքի ու պոպուլիզմի արքա՝ Նիկոլ:

Արթուր Թովմասյան