Մանանեխը կոչվում է կյանքի էլիքսիր․ Ինչո՞ւ

27/02/2022 11:43
Մանանեխը կոչվում է կյանքի էլիքսիր․ Ինչո՞ւ

Մանանեխը կոչվում է նաև «վիտամինային ռումբ»։ Ի՞նչ կարելի է «սպանել» դրանով: Այս համեմունքի օգուտները քննարկվել են REN TV-ի Իգոր Պրոկոպենկոյի հետ՝ «Ամենացնցող վարկածները» հաղորդաշարում։ Պարզվում է, որ շատերին ծանոթ համեմունքն, ի սկզբանե, համարվում էր դեղամիջոց. մանանեխի հակավիրուսային և հակամանրէային հատկությունները գնահատվել են դեռ շատ դարեր առաջ։

«Մանանեխն արգելակում է լորձաթաղանթների վրա բակտերիաների և վիրուսների վերարտադրությունը: Այն ունի ջերմացնող, տոնիկ, հակաբորբոքային և փափկեցնող ազդեցություն, հեռացնում է տոքսինները»,- ասում է բժիշկ, սննդաբան Մարիյաթ Մուխինան։

Այսպիսով, մանանեխը հեշտացնում է ծանր մթերքների կլանումը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը։ Նման խոլեստերինը խցանում է մեր արյունատար անոթները՝ առաջացնելով խոլեստերինի թիթեղներ, որոնք առաջացնում են սրտի կաթվածներ և ինսուլտներ։

Ենթադրվում է, որ մանանեխի մեջ, ինչպես և ձկան մեջ, կան բազմաթիվ նյութեր, որոնք երիտասարդացնում են աչքերի անոթները։

Իտալիայում, օրինակ, մանանեխը համակցում են տարբեր մրգերի հետ։ Խորհրդային երեխաները հեշտությամբ կհիշեն, որ սաստիկ մրսածության ու հազի ժամանակ մեջքին կամ կրծքին մանանեխի ծեփ են դնում։ Ժողովրդական բժշկության մեջ կարծում են, որ մանանեխի սվաղները խթանում են հենց իմունային համակարգը։

Այնուամենայնիվ, նշվում է, որ ժամանակակից «փոշի» մանանեխի սվաղները չեն կարող պարծենալ այդքան ուժեղ էֆեկտով։ Կարծիք կա նաև, որ մանանեխը կարող է բուժել մաշկը:

Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ՝ նյութեր, որոնք պաշտպանում են մարմնի բջիջները վաղաժամ ծերացումից։

Մանանեխի յուղով համեմված կանաչ մանանեխի աղցանը կոչվում է «վիտամինային ռումբ»։ Բայց նման «կյանքի էլիքսիրն» ունի հակացուցումներ։

Դրանք վերաբերում են այն մարդկանց, ովքեր ունեն երիկամների հիվանդություն։

Բանն այն է, որ մանանեխի տերեւները պարունակում են մեծ քանակությամբ օքսալատներ, որոնց ավելցուկը հանգեցնում է քարերի առաջացմանը երիկամներում՝ լեղուղիներում, զգուշացնում է կենսաբան Մարիա Յալչինան։

Մի խոսքով, բժիշկները խորհուրդ են տալիս մանանեխին զգույշ վերաբերվել, քանի որ այն ոչ միայն համեղ համեմունք է, այլ նաև հզոր դեղամիջոց։

Արդյո՞ք դա օգտակար կլինի, թե՞ վնասակար, կախված է նախախնամությունից և չափի զգացումից:

Լիլիթ Ավագյան