Ու՞մն էր հաղթանակը եւ ո՞վ պարտվեց

23/02/2022 09:28
Ու՞մն էր հաղթանակը եւ ո՞վ պարտվեց

Փաստերին պետք է ռեալ նայել, որպեսզի հետո ցունցուղը շատ սառը չլինի։
Նախ` նախօրեին, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լ. Պեսեչնիկն էր հրամանագիր ստորագրել`«55 անց տղամարդկանց ԻՆՔՆԱԿԱՄ մոբիլիզացիայի» մասին։
Այսպիսի հիմարություն` «ինքնակամ մոբիլիզացիա» համաշխարհային պրակտիկան դեռ չէր տեսել... Այս օրերին ինչ ասես` կլսես։
Հիմա գլխավորի մասին. Մի հատ խնդրում եմ, որ խորը նայեք, քանզի շատ հետաքրքիր է։ 
Վ. Պուտինը ՌԴ անունից ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։
Իհարկե, ես ուրախ եմ, որ ՌԴ֊ն պատերազմի և խայտառակության միջև ընտրեց պատերազմը, իսկ իրականում` խայտառակությունից խույս տալու համար «խուռդեց» Դոնեցկի և Լուգանսկի 2/3֊ը։
Առաջին հայացքից թվում է, թե ՌԴ֊ն հաղթեց, բայց սա միայն առաջին հայացքից։
Իրականում, ՌԴ֊ն ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններն այսօրվա սահմաններում։ Իրականում` 2014թ֊ի ապրիլի 7֊ի և ապրիլի 27֊ի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների Սահմանադրությամբ, նշված հանրապետությունների տարածքը երեք անգամ մեծ է... Իրենք անկախությունը հռչակել են նշված մարզերի սահմաններում։
Բայց Դաշնային Խորհրդի` միջազգային հարցերով ղեկավարի տեղակալ Անդրեյ Կլիմովն, այսօր, վերահաստատեց, որ ՌԴ֊ն ճանաչել է նշված հանրապետությունների անկախությունն ԱՅՍՕՐՎԱ տարածքով, ինչը հակասում է Դոնեցքի և Լուգանսկի Սահմանադրությանը։


Հիմա ո՞վ հաղթեց... Չգիտեմ, բայց հաղթանակի մասին դեռ վաղ է խոսելը։